24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամուլսարում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումները

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ամուլսարում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումները:

Ստուգումներն, ըստ նախարարի՝ մի քանի բաղադրիչով են լինելու. «Նախնական ստուգումների համար 10 աշխատանքային օր է նախատեսված: Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը ՀՀ-ի համար հեռանկարային չէ, քանի որ Հայաստանը կենսաբազմազանությամբ և իր բնական ռեսուրսներով աշխարհի գլոբալ բնապահպանական կետերից մեկն է»:

Նախարարի կարծիքով՝ երկարաժամկետ ծավալով հանքարդյունաբերության նման ծավալները արդարացված չեն. «Կրկին ուզում եմ շեշտել, որ կան իրավաբական և բովանդակային գործընթացներ: Ամեն ինչ օրենսդրական շրջանակում է իրականացվում, որպեսզի չկատարենք այնպիսի քայլեր, որոնք ռիսկեր կառաջացեն ՀՀ համար՝ այդ թվում իրավական, ֆինանսական և ռեպուտացիոն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ