20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խոշոր բիզնեսմենների որդիները եւս չեն կարող խուսափել բանակից. Դ. Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում խոսելով բանակից խուսափած պաշտոնյաների որդիների մասին, ասաց, որ չի բացառվում՝ առաջիկայում նաեւ խոշոր բիզնեսմենների որդիներ գնան ծառայության:

«Ես չեմ ուզում կոնկրետ ասել, բայց հնարավոր են նաեւ խոշոր բիզնեսմենների որդիներ»,- ասաց նա:

Սահմանում իրավիճակին անդրադառնալով՝ նախարար Տոնոյանը նշեց, որ վիճակը վերահսկելի է թե՛ Նախիջեւանյան, թե՛ Արցախի հյուսիսային ուղղությամբ:

Անդրադառնալով ոստիկանական զորքերին սահմանի պաշտպանության գործառույթում ներգրավելու մասին խոսակցություններին՝ պաշտպանության նախարարը նշեց, որ նման հարցի քննարկման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ մարտական հերթապահության մեջ շատ հետաքրքիր լուծումներ են փնտրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ