23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արագ ուտելը հանգեցնում է ճարպակալման

Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ որքան արագ է ուտում մարդը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա ավել քաշ կհավաքի: Գիտական հետազոտության ժամանակ, որին մասնակցել է մոտ 3 հազար մարդ, դիտարկվել է նրանց ուտելու պրոցեսը: Գիտնականները փորձել են կապ տեսնել ուտելու արագության և հագենալու հետ:

Պարզվել է, որ շատ արագ են ուտող տղամարդկանց մոտ 84%-ով ավելի մեծ է ավել քաշ հավաքելու հնարավորությունը, քան դանդաղ ուտողների մոտ: Արագ ուտող կանանց մոտ այդ թիվը կազմում է 50%, իսկ այն մարդկանց մոտ, որոնք արագ են ուտում և այնքան, մինչև չեն հագենում, վտանգն աճում է եռակի:

Գիտնականները նաև պարզել են, որ արագ ուտելը արգելակում է օրգանիզմի հագեցման ազդանշանները, ինչի հետևանքով մարդը սկսում է ուտել ավելի, քանի որ երբ մարդ արագ է ուտում, ստամոքսն ավելի արագ է լցվում, քան այդ կշտանալու ազդանշանը կհասնի ուղեղին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ