25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախիջեւանի սահմանին հայկական կողմը շատ ավելի նպաստավոր դիրքերում է. Իսագուլյան

«Մեր զինվորը ինչպես հպարտ ու վստահ կանգնած է սահմանին, այդպես էլ շարունակում է կանգնած մնալ  այսօր: Արցախի վերաբերյալ պաշտապանության նախարարությունը հստակ ինֆորմացիա է տալիս»,- լրագրողների հետ հանդօպամնն անդրադառնալով սահամնին ստեղծված իրավիճակին, ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական  Գառնիկ Իսագուլյանը, որը վերջին 4 օրերին ԱՀ –ում էր:

Իսագուլյանն ասասց, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ամենօրյա ռեժիմով կապի մեջ է ՀՀ իշխանությունների հետ, սահմանին տիրող իրավիճակը վերահսկվում է:

Նախիջևանյանի ուղղությամբ ադրբեջանական զորքերի տեղաշարժերը Գառնիկ Իսագուլյանի հավաստիացմամբ, իրավիճակ եւ ուժերի հարաբերակցություն չեն փոխել եւ չեն եղել որեւէ տարածիք հաշվին:

«Հայկական կողմը շատ ավելի նպաստավոր դիրքերում է: Ադրբեջանական դիրքերի փոփոխությունը չի նշանակում, որ նրանք անցել են հայկական տարածք: Արենի գյուղի համար այդ դիրքերի փոփոխությունը վտանգ չի ներկայացնում: Դեպի Խաչիկ գյուղ հայկական կողմի դիրքերը ավելի բարենպաստ են, ավելի բարձր են», -շեշտեց իսագուլյանը

Նրա խոսքով, բացի ամպագոռգոռ հայտարարություններից,  Ադրբեջանն այլ բան չի կարող անել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հակահարված կլստանա:

«Սա արտաքին ճակատում պետք է իմանան, որքան էլ Հայաստանում ներքաղաքական խնդիրներ լինեն Արցախի եւ  ՀՀ սահմաններին առնչվող հարցերում  հայ հասարակությունը մի կողմ կդնի բոլոր տարաձայնությունները»,-ասաց Իսագուլյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ