28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշոտյանի առաջարկը Փաշինյանին

11767321

ՆԱՏՕ-ն ոչ միայն հավաքական Արեւմուտքն է, ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլեւ Թուրքիան, որը տարբեր խողովակներով մշտապես խոչընդոտել է Հայաստանի վերաբերող խնդիրների քննարկմանն ու լուծմանը:

Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն ունի երկար եւ հաջողված պատմություն եւ այն երբեք չի իրականացվել Ռուսաստանի Դաշնության հանդեպ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ունեցած դաշնակցային պարտավորությունների հաշվին:

Այս օրերին մասնագիտական եւ քաղաքական շրջանակները քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախապատրաստվող այցը Բրյուսել, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը նվիրված միջոցառմանը մասնակցելու համար: Երկու անգամ Ռուսաստանի դաշնություն այցելություններից ու նախագահ Պուտինի հետ հանդիպումներից հետո սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է լինելու Բրյուսել, որի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաեւ Եվրամիության ղեկավարության հետ: Ըստ շրջանառվող լուրերի, սակայն հնարավոր է Փաշինյանը չմեկնի Բրյուսել:

«Ասածս վերաբերում է նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին Հայաստանի մասնակցության հարցին: Մշտապես ստանալով մասնակցության հրավեր, մենք հազվադեպ ենք այն ընդունել, հաշվի առնելով գագաթնաժողովների ավարտին ընդունվող հռչակագրերում տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ այդ կառույցի որդեգրված մոտեցումը, որը չի տարբերակում սառեցված հակամարտությունները եւ, որպես կանոն, գերակայություն է տալիս տարածքային ամբողջականությանը: Ակնհայտ է, որ ԼՂ հակամարտությունը արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտություններից, եւ մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը եւ տարածքային ամբողջականության իմպերատիվը ՆԱՏՕ-ի մոտեցումներում»,- ասվում է գրառման մեջ:

Աշոտյանը հավելել է, որ դիտարկելով այս ամենը, պետք է տարբերակել գալիք գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը եւ՛ Բրյուսել այցելելու, եւ՛ ԵՄ-ի հետ իշխանափոխությունից հետո հարաբերությունները քննարկելու կարեւորությունը:

«Եթե ՆԱՏՕ-ի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն շատ կտրուկ ձեւակերպումներ մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ապա կառաջարկեմ չմասնակցել գագաթնաժողովին, իսկ ԵՄ-ի հետ նոր կառավարության անմիջական շփումը կազմակերպել մեկ այլ ժամանակահատվածում եւ առիթով, չհամադրելով ՆԱՏՕ-ի միջոցառումը եւ Հայաստան-ԵՄ օրակարգը»,- ասվում է գրառման մեջ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ