20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իմ փրկությունն Ես, Տեր իմ, և Աստված

Իմ փրկությունն Ես, Տե՛ր իմ, և Աստվա՛ծ, ցերեկն առջևդ աղո՛թք կարդացի, գիշերը նույնպես: Աղոթքներս թող տեսնվե՛ն Քեզնից և խոնարհեցնես ականջդ ձայնիս՝ իմ խնդրանքնե՛րը հաշվի առնելու: Քանի որ անձս չարչարանքների՛ ցավերով լցվեց, մերձեցավ կյանքն իմ անլուր դժոխքին, և համարվեցի նրա՛նց շարքերում, ովքեր նետվում են խորը փոսի մեջ: Եղա ես մի մարդ, ով շուրջբոլորը օգնակա՛ն չունի, սակայն ազա՛տ է մեռելների մեջ: Նմանվեցի ես վիրավորներին, ովքեր քնում են գերեզմաններո՛ւմ: Նրանց, որոնց որ Դու չե՛ս էլ հիշում և Քո՛ Ձեռքերով, Քեզնի՛ց մերժվեցին:

Ահա դրեցին ինձ խո՛ր փոսի մեջ, խավարի՛ մեջ և մահվա՛ն ստվերի: Սրտնեղությո՛ւնդ վրաս հաստատվեց, Քո տված պատժի շրջայցե՛րը ողջ՝ ի՛նձ վրա եկան: Իմ ծանոթներին հեռո՛ւ վանեցիր. ինձ իրենց առջև դրեցին որպես թիրա՛խ- նախատինք: Ուր մատնվեցի՝ չկարողացա՛ կրկին դուրս ելնել, աղքատությունից աչքերըս ահա սաստի՛կ խեղճացան: Ամեն օր Տիրո՛ջն աղաղակեցի, և աղաչանքով ձեռքերս Քո՛ կողմ պարզեցի վերև: Եվ մեռելների՞ համար պիտի Դու Քո սքանչելի գործերը անես, կամ բժիշկները՝ մի՞թե մեռելներ են հարուցանում, որ նրանք ելնեն Քե՛զ խոստովանեն:

Միթե երբևէ գերեզմանի մեջ որևէ մեկը կարո՞ղ է պատմել ողորմություններիդ մասին, ո՜վ Աստված, կամ կորստյան մեջ ճշմարտությանդ մասին բարբառել: Մի՞թե խավարում սքանչելիքներդ պիտի ճանաչվեն և կամ մոռացված երկրի վրա՝ արդարությունդ ո՞ւմ հայտնի լինի: Աղաղակներս Քե՛զ են ուղղված, Տե՛ր, և առավոտ վաղ իմ աղոթքները Քե՛զ են բարձրանում:

Ինչու՞ Ես, Աստվա՛ծ, իմ հոգին մերժում և կամ երեսդ ինձնից շուռ տալիս: Ես տնա՛նկ, սակայն վաստակավո՛ր եմ իմ մանկությունից, իմ բարձրությունից երբ ես վայր իջա՝ մնացի ապշած. Վրաս հաստատվեց բարկությո՛ւնը Քո, և արհարվիրքնե՛րդ ինձ խռովեցին: Ինչպես ջուր՝ իմ շուրջ՝ շրջափակեցին, և պաշարեցի՛ն ողջ օրն ինձ այդպես: Բարեկամներիս և ծանոթներիս վանեցի՛ր ինձնից, թշվառությանս պատճառով, որ ինձ թակարդե՛ց իսպառ: 

Գրաբարից փոխ. Մաքսիմ Անդրանիկի Ոսկանյանի

Սաղմոս 87

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ