24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի որդին այսօր մեկնում է ծառայության

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը այսօր մեկնում է ծառայության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ1 հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականի նորընտիր ղեկավար Վահագն Թևոսյանը:

Բարի ծառայություն մաղթելով Աշոտ Փաշինյանին` Թևոսյանը նշել է , որ այսուհետ «ոչ ոք չի կարողանալու արդարացնել բանակից խուսափելու իր տրամադրությունները»:

«Աշը պուճուր ժամանակ անհավանական համով երեխա էր:) Լինում էր՝ բերում էին խմբագրություն, Հրաչը՝ քեռին, հոգու հետ խաղում էր՝ Աշ դու դեռ պուճուր ես, Աշն էլ թե՝ չէ մե՜ճ եմ: Հրաչը բա՝ դե որ մեծ ես գնա հաց առ, խեղճ պուճուրը աչքերը պլշում քեռու վրա, նենց համով դեմքով էր խեղճանում, որ փորներս թուլանում էր:
 
Տարիները թռան, ու նոր իմացա, որ վաղը Աշը գնում ա բանակ: Ոնց թռել էին տարիները մինչև էսօր, էդ երկու տարին էլ են թռնելու: Պետք էլ չի պատկերացնել ծնողն ինչ ա զգում էդ ընթացքում՝ ամեն որդի ունեցողիս հետ կամ արդեն եղել ա նման բան, կամ կլինի:

Բայց ես պատկերացնում եմ, ու վստահ եմ՝ ծնողներն էլ են դա պատկերցնում, որ Աշի բանակ գնալով ինչ-որ վարագույր ա պատռվելու, որի մի կողմում բանակ գնալը զապադլո համարողներն էին գտնվում, մյուս կողմում՝ բռնազորահավաքվածները։

Ոչ ոք չի կարողանալու արդարացնել բանակից խուսափելու իր տրամադրությունները, ոչ ոք չի խուսափելու իր ծառայածով հպարտանալուց, ոչ ոք չի խեղճանալու իր անփողությունից՝ հարևանի լակոտի բրաբուսային կրքերը տեսնելիս, երբ ծառայության գնա, բարով ծառայի ու վերադառնա Աշոտ Փաշինյանը: Բարի ծառայություն, տղա ջան»,- գրել է նա:

Շենգավիթի զինկոմիսարիատում լրագրողների հետ զրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ  միանգամից գնալու է  Ղարաբաղ՝ վիճակահանության մասնակցելու է այնտեղ: 

Աշոտ Փաշինյանը որոշել է ինքնակամ դիմում գրել ու ծառայությունն անցնել Արցախի Հանրապետությունում։  Հարցին՝ քաղաքացիական անհնազանդությամբ էր միշտ աչքի ընկնում, հնարավո՞ր է բանակում ինչ-որ բան չհավանի և այնտեղ էլ անհնազանդություն ցուցաբերի, վարչապետի որդին պատասխանել է.

«Չեմ կարծում, ինձ թվում է՝ բանակն այն տեղը չէ, որտեղ կարելի է նման գործողություններ անել»։

Մայրը՝ Աննա Հակոբյանը նշեց, որ որդուն 3 խորհուրդ է տվել ու ասել, որ ամենակարեւորը միջանձնային հարաբերություններում հանգիստ լինելն է:

Նա   նշեց, որ որդին սննդի հարցում այնքան էլ քմահաճ չէ, եւ չի կարծում, որ բանակային սննդի հետ կապված որեւէ խնդիր կունենա: Նա իր որդուն ու մյուսներին բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ