28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Բառերս չեն հերիքում, որ նկարագրեմ այս մարդուն. Սերժ Թանկյանը՝ վարչապետի հետ լուսանկար է հրապարակել (լուսանկար)

images

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում՝ ներկայացնելով իր և իր կնոջ՝ Անժելա Մադաթյանի հանդիպումները երեկ տեղի ունեցած միջոցառումների ժամանակ:

Նա, մասնավորապես, լուսանկար է հրապարակել TUMO այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր լուսանկարը և մակագրել․ «Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ այցելեց TUMO կենտրոն և աջակցեց մեզ: Բառերս չեն հերիքում, որ նկարագրեմ այս մարդուն և նրա հրաշալի թիմին: Նա ամեն օր իրականացնում է մեր բոլոր հույսերն ու երազանքները՝ կապված այս փոքրիկ, բայց հրաշալի ազգի հետ»:

Սերժ Թանկյանը նաև հրապարակել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ TUMO-ում արված իր լուսանկարը:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտը սոցիալական ցանցում ներկայացրել է իր և կնոջ լուսանկարը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:

«Անժելան և ես լուսանկարվել ենք Հայաստանի ամենաանվանի երաժիշտներից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի հետ՝ Creative Armenia-ի միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում»,-լուսանկարը մակագրել է նա:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ