17 Օգոստոսի, Ուրբաթ, 2018

Վարչապետն է բանակցողը. Արմեն Սարգսյան

sargsyan-pashinyan2-800x445

«Ռեգիոնի համար անկայունությունը, ռազմական գործողությունները լինելու են ողբերգական: Այդտեղ թող ոչ ոք կասկած չունենա: Հետևաբար լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են»,- «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահը ընդգծել է, որ Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն. «Պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու քառօրյա պատերազմ, հսկայական թվով զենքեր կան տարածքում և լինելու է լրիվ դեստրուկտիվ»: Նախագահի կարծիքով, այնպես չէ, որ պատերազմից հետո որեւէ մեկը շարունակելու է շահագործե բնական ռեսուրսները, օրինակ՝ նավթ վաճառել:

Անդրադառնալով բանակցային ֆորմատին նախագահն ասել է. «Արցախի ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ նախկինում եղել են, և հետո ՀՀ երկու նախագահները ներկայացրել են ոչ միայն Հայաստանի տեսակետը: Այսօր վարչապետն է բանակցողը, բանակցային քաղաքականության ձևավորողը վարչապետն ու ՀՀ արտաքին գործերի նախարարն են»:

Հակամարտության կարգավորման հարցում Արմեն Սարգսյանն իրեն խորհրդականի դերում է տեսնում: «Իմ տարիների փորձը կփոխանցեմ իրենց՝ աջակցել ու սատարել և լինել համար մեկ դեսպանը այն քաղաքականության, որը մեր երկիրը վարում է»,-ասել է նախագահը:


 

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ