12 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Դահլիճների վարձակալության գումարի չափը, միայն թույլտվությամբ կարող է փոխվել

1527675798_7860149

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված դահլիճների վարձա­կալության գումարների չափերի վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի մայիսի 2-ի N 246-Ա հրամանով սահմանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված դահլիճների վարձա­կալության գումարների չափերը: 

ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի հունիսի 25-իN 334-Ա հրամանով կատարվել է փոփոխություն, որի համաձայն սահմանվել է դահլիճների վարձակալության գումարների չափերի փոփոխություն: Նշված հրամանով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեն­ներին` մշակութային, կրթական, գիտական, մարզական, սոցիալական միջոցառումներ իրականացնող անձանց դահլիճները տրամադրել հավելվածում սահմանված վարձակալության գումարների չափերից ոչ պակաս և ոչ ավել գումարով: Ինչպես նաև հրամանով սահմանվել է, որ դահլիճները կարող են տրամադրվել հավելվածում սահմանված չափերից ցածր և բարձր գումարով միայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի համաձայնութ­յամբ:

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից: Հրամանի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից տրամադրված դահլիճների վարձակալության այն պայմանագրերի վրա, որոնք կնքվել են մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ