19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զինվոր է ինքնասպան եղել

Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հաղորդագրության Երեւանի կայազորում տեղակայված զորամասերից մեկից ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում  ստացվել է հաղորդագրություն,  համաձայն որի  2012թ սեպտեմբերի 9-ին  ժամը 02:15-ի  սահմաններում   ժամապահի պարտականությունները կատարելիս`  պահակային ծառայությունում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային  Արման Սեյրանի Սարգսյանի դին:

Նախնական տեղեկություններով` նա ինքնասպան է եղել:  Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ անհետաձգելի քննչական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայութան 4-րդ կայազորային բաժնում ՀՀ Քրօրի 110 հոդվածի 1-ի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ