25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի մահկանացու լինելը կարող է հիասթափեցնել մարդկանց, բայց նրանք պետք է դրան սովորեն

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզում ունեցած հանդիպումներին՝  գրում է.  «Ժողովուրդը Սյունիքում վարչապետին իր կենցաղային խնդիրների մասին հայտնում է՝ օգտագործելով «ազատ խոսափողի» հնարավորությունը։ Երբեմն այդ խնդրանքներն աբսուրդի աստիճանի անհեթեթ են հնչում, բայց ժողովրդի հեչ պետքն էլ չէ. չէ՞որ նրանց մոտ ոչ թե երկրի ղեկավարն է եկել, այլ հենց իր՝ Աստծո կողմից ուղարկված օծյալ փրկիչը։

Երկու պատանդների պարադոքս է ստացվում։

Ժողովուրդը գտնվում է իր զգացմունքների ու չափազանցրած սպասումների գերության մեջ, իսկ վարչապետը դառնում է սեփական հանրաճանաչության բանտարկյալը, որը վաղուց անցել է իրական քաղաքականության ու սրբացման փխրուն սահմանը։

Նման իրավիճակը մի շարք սպառնալիքներ է ծնում։ Չէ՞ որ իրականում Նիկոլ Փաշինյանն աստվածների ուղարկածը չէ, այլ մահկանացու քաղաքական գործիչ՝ սահմանափակ հնարավորություններով։

Նրա՝ մահկանացու լինելը կարող է հիասթափեցնել մարդկանց, բայց նրանք պետք է դրան սովորեն ու գոյություն ունեցող բոլոր խնդիրները հիվանդ գլխից առողջի վրա չփոխադրեն։

Սյունիքի առջև կանգնած են համազգային բնույթի մեծ խնդիրներ՝ սկսած բնապահպանական աղետից՝ մինչև տեղի բնակչության առողջության հետ կապված տոտալ խնդիրներ։ Հենց այս հարցերն են գտնվում նրա իրավասության ներքո, քանզի դրանք ազգային անվտանգության հարցեր են։

Ես հասկանում եմ, որ երկար ժամանակ ոչ ոք Սյունիքի անթիվ-անհամար խնդիրներին ուշադրություն չէր դարձնում, ու մարդիկ դրանից հոգնել են։ Նրանց մոտ շատ խնդիրներ են կուտակվել, և այժմ նրանք փրկիչ են փնտրում։

Այդպես ողջ երկրում է տեղի ունենում։ Բայց մենք պետք է սովորենք նաև անձնական պատասխանատվություն կրել։ Ժամանակն է, որ մենք գիտակցենք, որ որոշ խնդիրներ պետք է մենք ինքներս լուծենք՝ չսպասելով պաշտոնյաներից ու քաղաքական գործիչների կողմից տրված քաղաքական, տնտեսական ու այլ կարգի ողորմությունների։

Մի սպասեք փրկիչների, սովորեք կառավարել ձեր զգացմունքներն ու ձեր անձնական կենցաղային հոգսերը մի դարձրեք համազգային մակարդակի հարցեր»,- գրել է վերլուծաբանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ