19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մահացու» հարված կլինի. Ժամանակ

Հունիսի 21-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկություն տարածեց, որ 2018-2019 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 8 թիմեր: Դրանք են՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Լոռին», «Արցախը», «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը», «Բանանցը» և Երևանի «Արարատը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու ազգային արտոնագրեր էին ստացել 10 թիմեր: Գյումրիի «Շիրակը» ՀՖՖ-ի կողմից բռնաճնշումների և ամենաթողության հետևանքով հրաժարվեց մասնակցել Հայաստանի առաջնությանը: Մասնավորապես, Գյումրիի «Շիրակը» Բարձրագույն խումբ կվերադառնա միայն Ռուբեն Հայրապետյանի և նրա աշխատակազմի հեռանալուց հետո: Գյումրիի «Շիրակին» հաջորդեց նաև «Էրեբունին», որը դեռևս չկազմավորված՝ լուծարվեց:

Հիշեցնենք նաև, որ 2017-2018 թթ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցել էին 6 թիմեր: Ինչ խոսք, 8 թիմանոց առաջնությունը կարելի կլիներ որակել քայլ առաջ, բայց… Հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ ուրբաթը կարող է շաբաթից ավելի շուտ գալ: Խոսքը մասնավորապես վերաբերում է հունիսի 30-ին Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած ՀՖՖ-ի տարեկան՝ 16-րդ խայտառակ ժողովին: Մասնավորապես, բարձրագույն խմբի առաջնության մի քանի թիմերի կողմից տեղի ունեցավ բոյկոտ: Ակումբների համար անընդունելի էր Հայրապետյանի կողմից «Շիրակին» և այլ կազմակերպությունների ՀՖՖ անդամությունից զրկելը: Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ մեր ակումբները վերջապես ոտքի են կանգնել և այլևս չեն հանդուրժելու Հայրապետյանի կործանարար համակարգը:

Թերթի տեղեկություններով՝ 2018-2019 թթ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը վտանգված է և մոտ է տապալման: Ավելի ստույգ՝ վերը թվարկված թիմերից միայն 2-ն են այս պահին պատրաստակամ մասնակցելու Ռուբեն Հայրապետյանի մրցաշարին: 6 թիմերի կողմից Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության բոյկոտը կարող է վերջնական հարված հասցնել Հայրապետյանի համակարգին և ազատագրել հայկական ֆուտբոլը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայրապետյանի մրցաշարից հրաժարվող ակումբները կարող են այլընտրանքային առաջնություն հիմնել:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ