26 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Դիզվառելիքը թանկացավ. կառավարությունը մանր խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի. Ժամանակ

Karavarutyun-1-634x445

Վերջին մի քանի օրերին Հայաստանում 10 դրամով թանկա­ցավ դիզելային վառելիքը: Թան­կացավ մի տեսակ աննկատ, քանի որ վառելիքի, բոլոր տե­սակների, գները մեզ մոտ թան­կանում են իրար հետ միաժա­մանակ: Բայց այս անգամ բենզինի գինը մնաց նույնը՝ Ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 450 դրամով, իսկ դիզվա­ռելիքը 460-ից դարձավ 470 դրամ: Քանի որ կառավարու­թյունը զբաղված է հակակոռուպցիոն պայքարով ու միա­ժամանակ բացահայտում է ապօրինի հարստացողներին, նման մանր խնդիրներով զբաղ­վելու ժամանակ չունի: Իսկ ինչո՞ւ թանկացավ դիզվառելիքը, եւ արդյո՞ք թանկացումը օբյեկտիվ է: Ընդհանրապես, երբ վառելի­քի շուկայում փոփոխություններ են լինում, դա բացատրվում է եր­կու հանգամանքով՝ վառելիքի միջազգային գներ եւ հայկական դրամի փոխարժեք: Դրամի փո­խարժեքը այս տարվա ընթաց­քում փոփոխության չի ենթարկ­վել կամ եթե ենթարկվել էլ է, ապա շատ չնչին եւ վառելիքի գների վրա չէր կարող ազդեցու­թյուն ունենալ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ