18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես ճգնաժամ չեմ տեսնում. Դավիթ Հարությունյան

«Կարելի՞ է արդյոք հրատապ ընտրություններ իրականացնել, իհարկե կարելի է,  բայց որքանո՞վ է նպատակահարմար»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով արտահերթ ընտրությունների ժամկետներին, ասել է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ թե ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, թե Վենետիկի հանձնաժողովը մշտապես ընդգծում են կոնսենսուսի կարեւորությունը:

Ըստ նրա, հրատապ ընտրություններ կարելի է անցկացնել, եթե ճգնաժամ կա, օրինակ, եւ անհրաժեշտ է օր առաջ ընտրություններ իրականացնել, օրինակ,  եթե կառավարության օրենսդրական առաջարկությունները խորհրդարանում չեն ընդունվում կամ հակառակը՝ ԱԺ–ի ընդունած օրենքներին կառավարությունը դեմ է:

«Սա խոսելու է ճգնաժամի մասին եւ այդ պարագայում ավելի կարեւոր է օր առաջ դուրս գալ այդ ճգնաժամից,  քան անցկացնել պատշաճ ընտրություններ, ես այս պահին որեւէ ճգնաժամ չեմ տեսնում եւ  այդ իսկ պատճառով համարում եմ,  որ բոլորիս նպատակն է իրականացնել պատշաճ ընտրություններ, իսկ դա պահանջելու է ժամանակ՝ ժամանակ գալու կոնսենսուսի, մշակելու օերնսդրական փաթեթը , ստանալու Վենետիկի հանձնաժողովի  եզրակացությունը,  որից հետո պատրաստվելու այդ համակարգով ընտրությունների»,-ասել է նա՝ հավելելով, որ ժամանակը կախված կլինի նրանից,  թե ինչ ինտենսիվությամբ կաշխատեն կառավարությունն ու  քաղաքական ուժերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ