20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ֆեոդալների ու իշխանիկների ժամանակն անցել է. վարչապետ

«Ինձ չի հետաքրքրում՝ ով է հանցագործություն կամ օրինազանց որեւէ գործողություն կատարել։ Նման անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, ՀՀ-ում «բեսպրեդելի» վերջը պիտի տանք ու արմատախիլ անենք։ Ֆեոդալների ու իշխանիկների ժամանակն անցել է: ՀՀ քաղաքացին է երկրի տերը, պատասխանատու է իր երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացու սեփականությունն է, և մենք այստեղ պետք է զգանք մեզ տերը մեր երկրի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Գորիսում: -Պաշտոնյաները ծառայում են ժողովրդին: Դուք պետք է ունենաք իշխանություն, որը ծառայելու է ձեզ, դուք ունեք իշխանություն, որը ծառայում է ժողովրդին»:

Վարչապետի խոսքով` այս ամենը հնարավոր է ժողովրդի աջակցության  շնորհիվ, իսկ ինքն ունի այդ աջակցությունը. «Որ պահին զգամ՝ չունեմ ձեր աջակցությունը, մի վայրկյան չեմ մնա վարչապետի աշխատասենյակում»։

Հիշեցնենք, Փաշինյանը աշխատանքային այցով Սյունիքում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ