25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ախ, Արարատ, Արարատ՝ ի՞նչ կլիներ 30 րոպե նստեիր. Հրապարակ

Հունիսի սկզբին Դուշանբեում ԱՊՀ երկրների կառավարու­թյան ղեկավարների նիստին մասնակցելու համար ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն օգտվեց վարչապետի ինքնւսթիռից: Նախկինում նման բան չէր եղել, եւ այդ փաստն աղմուկի ու քննարկումների տեղիք տվեց:

Այս առիթով Միրզոյանն ասել ‘ էր, թե սովորական ինքնաթիռով գնալը կրկնակի ծախսատար Էր  լինելու, իսկ ամեն կորցրած ժամը շատ ավելին Է, քան այդ միլիոն­ները: Բացի այդ, նաեւ ներկայանալիության խնդիր կար:

Իսկ հունիսի վերջին Երեւա­նում կայացած Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկւսսի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետը հյուրերին ողջույնի խոսք ասաց եւ արագ հեռացավ՝ չսպասելով, որ մյուսներն Էլ ողջունեն, ասենք՝ ԵՄ դեսպանը: Նախկինում եւս նման բան չէր եղել:

Նկատենք, որ միջազգային հավւսքի տանտեր լինելը նույնպես երկրի հեղինակությա­նը, ներկայանալիությանը նպւսստող գործոն է, որից ժամ առաջ հեռանալն ամենեւին չի խոսում ժամանակ  չկորցնելու կամքի եւ երկրի համբավը գնահատելու մասին:

Արարատ Միրգոյանը պիտի իմւսնւսր, նրան պիտի ասած լինե­ին, որ միջազգային հավաքներում ողջույնի խոսքերին հաջորդում է կարճ ընդմիջումը, ու անմիջապես հետո սկսվում են մասնագիտա­կան, բովանդակային քննարկում­ները: Իսկ առաջին փոխվարչապետն այդ քննարկումներին չկար: 3 րոպեի փոխարեն 30 րո­պե նստելը, հաստատ, շատ չէր վնասի առաջին փոխվւսրչապետին: Իսկ, ահա, ներսի եւ դրսի բարձրաստիճան հյուրերին ար­համարհելու նրա քայլը վնասեց Հայաստանին: Եվ հյուրերը չթաքցրին իրենց տարակուսանքն այդ առումով:

Եթե վարչապետի ինքնաթի­ռից օգտվելը Միրզոյանը բա­ցատրում է երկրի համար արդյունավետությամբ, ապա ինչպես է հիմնավորում Հայաստանում անցկացվող միջազգային հավա­քից արագ հեռանալու հանգա­մանքն ու հյուրերին արհամարհե­լը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ