24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ձեզ կխաբեն. Ժողովուրդ

Թավշյա հեղափոխությունից հետո, արմատական փոփոխությունների է ենթարկվելու նաեւ Հարկային օրենսգիրքը, սակայն գործարարները դարձյալ անտեսվում են օրենք գրողների կողմից: Օրաթերթի միջոցով միջին գործարարներից Գ. Սիմոնյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով առավոտյան 1 բաժակ սուրճ խմելու:

«Հասկանում եմ՜ ուզածս մեծ բան է, բայց կարծում ենք արժե մեկ ժամ կորցնել՝ մի հասարակ մարդու (գործարարի) կարծիք լսելու համար, ի դեպ, ասելիքս անձնական խնդիր չէ»: Գործարարը գրել է, թե «Պարոն վարչապետ, Ձեզ կներկայացնեն լուծումների փաթեթ (ամեն մեկը իր շահը տողատակերով հաշվի առած) կասեն՝ այսօրվա համար սա է լավագույն տարբերակը: Խնդրում եմ թույլ չտաք Ձեզ խաբեն: Ինչպես ասում են՝ «Պառավը խելոք չի լինում, այլ գխովն է անցած լինում»: Գործող օրենքներով հարկատուներս պո­տենցիալ հանցագործներ ենք, եւ երբ ուզեն՝ կպատժեն մեզ: Այս ոլորտում ռադիկալ մոտեցումներ են պետք… ազատություն է պետք նաեւ օրենքի դաշտում, բռնողներ, ստուգողներ եւ բանսարկուներ պետք չեն: Ես ունեմ առաջարկների կոնկրետ փաթեթ»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ