25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Օգնիր, տկար ենք, Օրհնիր …

Տե՜ր իմ, Տե՜ր Պարգևատու, Անտարակույս վստահություն, Սեր` մթանն օտար, Դո՛ւ, որ թզենին չորացրիր, մի՞թե դաս չէր մեզ համար, որ հասկանայինք, թե մենք էլ մեկական թզենի ենք անպտուղ, սակայն դեռ կենդանի ենք Քո մեծ ողորմության շնորհիվ, որպեսզի մի օր գուցե պտուղ տանք: Ստրկամեծա՛ր թագավոր, Անխափա՛ն ընթացք, Աննահա՛նջ Հրաման.

Դո՛ւ, որ չփակեցիր բերանն այն ամբաստանողի և չչորացրիր լեզուն քեզ հանդիմանողի, մի՞թե դաս չէ մեզ համար, որ մեր բերանը բացվի միայն աղոթքով և փակվի միայն գոհությամբ: Եվ ահա մենք, որ մարդ ենք երկրածին, անուժ ու տկար, ի՞նչ երեսով պիտի կանգնենք Ատյանիդ առջև, եթե Դու չնորոգես մեր մեջ Պատկերդ Պանծալի: Խոսի՜ր մեզ հետ, Լո՜ւյս Թագավոր, Գրքիդ միջից անվերջորե՜ն ու հարատև` որ ապրենք Քեզ հետ և Քո կամքի մեջ:

Անարատ պահել տուր մեր անձը աշխարհից և օգտակար դարձրու ամենքի համար, աղաչո՜ւմ ենք քեզ: Եվ երբ որ հասնի վերջին օրը հատուցման, Կյանքի գրքի մեջ մեկ բառով գրվի մեր հատուցումը` բայց ո՛չ բացասական: Քո սիրով հագեցրու մեր քաղցը Քո խոսքի հանդեպ: Օգնիր մեզ այնպես ապրել, որ մնայուն զգացողություն ունենանք, թե երեկոյան հաշվետու ենք լինելու Քո ներկայության մեջ: Օգնի՜ր, տկար ենք, Օրհնի՜ր, մոռացկոտ ու ծույլ ենք:
Շնորհի՜ր, անարժան ենք: Ամենասուրբ Երրորդությանդ առջև խոնարհված ենք միշտ:

Ծովիկ Դավթյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ