25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկրորդ Նադեժդա Սարգսյան չի լինի. տեղի է ունեցել սիրված երգչուհու հոգեհանգիստը (լուսանկար)

Հուլիսի 4-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ,  սիրված երգչուհի, Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստի արարողութունը: Երգչուհու հոգեհանգստին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, շուո բիզնեսի ներկայացուցիչները, երգչուհու մտերիմները, ընկերները, հարազատները ինչպես նաև Դո Ռե Մի-ի երաժշտական դպրոցի նախկին և ներկայիս սաները:

Կորստի ցավն ու հուզմունքը այնքան մեծ էր, որ ներկաներից շատերը դժվարանում էին որևէ բան ասել իրենց սիրելի Նադիայի մասին:

«Նադիայի մասին երբեք չի կարելի անցյալով խոսել, նա այստեղ է մեզ հետ և մեզ հետ կլինի միշտ»-ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը  չէր հավատում, որ իրենց սիրելի Նադեժդան այլևս իրենց հետ չէ:

Աշակերտների կարծիքները իրենց սիրելի ուսուցչուհու մասին հատվում էին նույն կետում՝ Նադեժդա Սարգսյանը իրենց համար ոչ միայն ուսուցչուհի էր, այլև մայր, ընկեր, խորհրդատու. «Շատ բան ենք սովորել նրանից: Սովորել ենք ապրել, պայքարել, սիրել, հավատալ, վստահել»,-ասում են նրանք և ավելացնում, որ իրենց ուսուցչից սովորել են ամենակարևորը՝ մարդ մնալու արվեստը:

«Միասին ճանապարհ ենք անցել, միասին բեմում ենք երգել ընկերություն ենք արել, մի սիրո կծիկ էր Նադյուշան,-ասում է դերասան Միքայել Պողոսյանը և ավելացնում,-բոլորին միշտ կհասներ, բոլորին իր ջերմությունը կտար: Քաղաքից հեռանում են մարդիկ, ովքեր այս քաղաքի դեմքն են»:

Երգչուհի Գայանե Հովհաննիսյանի համար Նադեժդա Սարգսյանը ոչ միայն երկար տարիների հարազատ ընկերուհի էր, այլև լավ մայր էր իր զավակի համար, լավ կին էր իր լուսահոգի ամուսնու համար և լավ տատիկ էր իր թոռների համար. «Եթե կար մի ժամանակ, երբ ասում էի երկրորդ Էլվինա Մակարյան չի լինի, հիմա կարող եմ ասել՝ երկրորդ Նադեժդա Սարգսյան չի լինի»,-ասաց նա;

Երգչուհու ընկերները չեն հավատում, որ իրենց Նադյան այլևս իրենց հետ չէ. «Ես չեմ համարում, որ Նադիան մեզ հետ չէ, որովհետև Նադիայի երգերն են մեզ հետ, Նադիայի ժպիտն է մեզ հետ, Նադիայի և Դոդոյի աղջիկն է մեզ հետ,-ասում է ռեժիսոր, դրամատուրգ Արա Երնջակյանը և ավելացնում,-մեր մշակույթը կորցրեց և՛ լավ երգիչ, և՛ լավ կազմակերպիչ, և՛ լավ մարդ: Նա որպես մարդ անփոխարինելի է»:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին, հիվանդանոցում, քաղցկեղի դեմ երկար տարիների պայքարից հետո, 64 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը:

Սիրված երգչուհու վերջին հրաժեշտը տեղի կունենա՝ հուլիսի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասահից: Նադեժդա Սարգսյանը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում՝ ամուսնու, քանդակագործ Դավիթ Բեջանյանի կողքին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ