18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացահայտումներ եղել են, որոնք վերաբերվել են նաեւ ՀՀԿ-ին, ուղղակի դրանց մասին այսքան բարձրաձայն չի խոսվել

Այսօր ԱԺ-ում լրագրողները արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանին հարցրեցին, որ գրեթե ամեն օր լսում ենք ՀՀԿ-ի որեւէ անդամի կամ նրան փոխկապակցված անձի կողմից յուրացման մասին բացահայտումներ, և քանի որ վերջինս տեւական ժամանակ եղել է իշխանության մեջ, արդյո՞ք ինքն էլ է այսպիսի կառավարում իրականացրել: Հարցին ի պատասխան Հարությունյանը ասաց. «Հանցագործություններ կատարող անձինք միշտ կարող են լինել եւ իմ վերաբերմունքը հանցագործություն կատարող անձանց հանդեպ նույնն է՝ կախված այն բանից՝ նրանք ՀՀԿ-ական են, թե՝ ոչ: ՀՀԿ-ն եղել է կուսակցություն,  որն ունեցել է իշխանական լծակներ, բնական է, որ այդտեղ պրոբլեմներն անհամեմատ ավելի շատ կարող են լինել, քան փոքրաթիվ կուսակցության մեջ: Ես այստեղ զարմանալու բան չեմ տեսնում: Այն, որ դա ցավալի երեւույթ է՝ այո, բայց որ ասում եք պատասխանատու է ՀՀԿ-ն, այստեղ ես բացարձակապես չեմ հասկանում ձեր ասածը»:

Հարցին, ինչո՞ւ ՀՀԿ-ի օրոք նման բացահայտումներ չէին լինում, (ինչպես տեսանք, օրերս «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրենն է խաղադրույքներ կատարել, հիմնադրամի գումարներն օգտագործել  է անձնական հետաքրքրության համար), սա չի՞ խոսում այն մասին, որ քաղաքական կամքն է բացակայել՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել, որ նման աղմկահարույց բացահայտումներ եղել են, ինչպես այս օրերին, բայց այնուամենայնիվ, բացահայտումներ եղել են, որոնք վերաբերվել են նաեւ ՀՀԿ-ի անդամներին, ուղղակի դրանց մասին այսքան բարձրաձայն չի խոսվել, բայց մարդիկ կրել են իրենց պատիժները: Քաղաքական կամք այսօր առկա է, թե ոչ՝ ես կարծում եմ, ժամանակը ցույց կտա, որովհետեւ ընթերցելով որոշ տեքստեր, ինձ մոտ, որպես մասնագետ, հարցեր են ծագում կամ բացակայում են պատասխանները»,-նշեց Հարությունյանը և հավելեց, որ իր համար պարզ չէ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի բացահայտման հաղորդագրությունից մի հատված, երբ ասվում է, որ իր անձնական գումարները մուտքագրել է հաշվապահություն՝ քողարկելու համար վատնումը:

Նրա խոսքով, եթե իրականում ամբողջ գումարը վճարվել է Վարդանյանի անձական գրպանից, ինքը այստեղ չէր տեսնի խախտում. «Ես հակված չեմ որեւէ մեկին արդարացնել թե՛ հիմա, թե՛ նախկինում»,-ավելացրեց Հարությունյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ