19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բուհերում լեկցիա թելադրող և ուսանողներին այն գրել պարտադրող դասախոսները կհեռացվեն

 Շախմատ առարկայի մեթոդաբանությունը կփոխվի: «Ազատության» եթերում հայտարարեց Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: 

Հարցին՝ շախմատ առարկան շատ չէ՞ ակադեմիկացված, արդյոք դա դպրոցակականների համար ծանրաբեռնվածություն չի՞ առաջացնում, նախարարի տեղակալը պատասխանեց. «Շախմատի հետ կապված՝ դժգոհություններ ստացել ենք: Խնդիրը մեթոդաբանական դաշտում է՝ ինչպես ուսուցանել առարկան: Շախմատով տրամաբանությունը կարելի է զարգացնել: Ընդունում ենք, որ մեթոդաբանական խնդիրներ կան: Որոշակի ինստիտուցիոնալ փոփոխություններ, երբ տեղի ունենան շուտով, համապատասխան կառույցն այդ հարցն իր օրակարգում կներգրավի, ավելի մատչելի կդարձնեն, կուղղեն դեպի տրամաբանական զարգացում»: 

Դիտարկմանը, թե բուհերում ուսանողներին վատ առաջադիմության համար չեն հանում, որովհետև դիտարկում են որպես «փող բերող», Հովհաննիսյանը նկատեց. «Մեծամասամբ կիսում եմ խնդիրը: Տարիներ շարունակ բուհը դիտարկվել է որպես սոցիալական միջավայր:  Ասել են՝ չկրճատենք վատ դասախոսին, երկու երեխա ունի, ընտանիք է պահում, բայց չեն ասել, թե մի քիչ քեզ թափ տուր, թերթից մի կարդա լսարարանում, մի թելադրի, այդպես ամեն մարդ կարող է դասախոս աշխատել: Այսպես կրթության որակը գնալով ընկել է, բուհը լուծել է աշխատատեղերի խնդիր: Այստեղ լուրջ բարեփոխումներ են պետք»: 

Փոխնախարարը նշեց, որ ԵՊՀ-ում գրված են առարկաներ, իսկ Ամերկյան համալսարանում ուսանողն է ընտրում դասախոսին և դասախոսը շահարգրգռված է հետաքրքիր լինել, որպեսզի անգործ չմնա: «Լեկցիա թելադրելը, պարտադրել, որ գրեն այդ լեկցիան, նման դասախոսներին առաջինը պետք է հեռացնել, չթողնել համալսարան»,- ասաց Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ