19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Թեժ քննարկում ԸՕ հանձնաժողովում. Ծառուկյան դաշինքին դուր չեկավ ՀՅԴ-ի առաջարկը /տեսանյութ/

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը  10 առաջարկություն  ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովին:  Առաջինը վերաբերում է  գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգի վերացմանը: ՀՅԴ առաջարկում է անցում կատարել բաց համամասնական համակարգի, երբ ընտրողն ինքն է որոշում, թե տվյալ կուսակցությունից ում է ցանկանում տեսնել խորհրդարանում: Սա Արմեն Ռուստամյանի խոսքով, ժողովրդավարական համակարգ է:

«Պետք է հնարավորություն տալ ժողովրդին միջամտել կուսակցությունների գործերին եւ ասել, թե ում են ցանկանում տեսնել խորհրդարանում»,-ասել է Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ-ն առաջարկում է ձևավորել ընտրական մասնագիտացված հանձնաժողովների համակարգ՝ ընտրությունների համար կոնկրետ հասցեական պատասխանատվություն սահմանելու նպատակով։  Սրան զուգահեռ, ըստ Ռուստամյանի, կուսակցությունները կամ դաշինքները վստահված անձանց միջոցով լիազորություն կստանան տեղամասային ընտրական հանձնաժողովների նկատմամբ վերահսկողություն իրականացնել:

ՀՅԴ-ի մյուս առաջարկը կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների առավելագույն շեմին է առնչվում: Առաջարկում են  2/3 շեմի նվազեցում մինչև մանդատների ընդհանուր թվի 3/5-ը, այնպես, որ քաղաքական մեծամասնությունն ԱԺ-ում մինչեւ 60 տոկոս տեղեր ունենա:

ՀՅԴ –ի մյուս առաջարկը էլ վերաբերում է ընտրություններից առաջ ողջամիտ ժամկետներով  բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական միջոցառումների դադարեցմանը:   «Պետք է բացառել այն կուսակցությունների կամ դաշինքների մասնակցությունն ընտրություններին, որոնց անվանումները համընկնում են բարեգործական կազմակերպությունների անվանումների հետ»,-նշել է Ռուստամյանը։

Այս հարցը քննարկում առաջացրեց: Արձագանքեց  Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Դա այն է, թե ամրագրեն օրենքով, որ եթե Դաշնակցությունը որեւէ երկրում ահաբեկչություն է արել, չպետք է որեւէ ընտրություններին մասնակցի: Նույն ձեւ էլ պիտի ասեմ՝ ՀՀԿ-ն եթե կոռուպցիայի հետ է ասոցացվում, պիտի չմասնակցի ընտրություններին: Չհասնենք էս աստիճանի, էլի, բավարարվենք օրենքով մենք կմտնենք թյուրիմացությունների գիրկը, սա մեզ բան չի տալիս, դուք տանում եք ավելի շատ ֆետիշացման» ,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ