19 Փետրվարի, Երեքշաբթի, 2019

Եթե մենք պլանավորում ենք հրաժարվել խորհրդարանական համակարգից, ես կհասկանամ. Դավիթ Հարությունյան /տեսանյութ/

ԸՕ հարցով խորհրդարանական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես Դավիթ Հարությունյանը անդրադարձել է ընտրական շեմը իջեցնելու՝ կառավարության կազմում ձեւավորված հանձնաժողովի առաջարկին:

«Անցողիկ շեմի իջեցումը պետք է որոշակի նպատակա հետապնդի: Խորհրդարանական համակարգերում շատ կարեւոր է, որպեսզի լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն:  Ընտրական շեմերը նվազեցնելը հակառակ ուղղությամբ է տանում գործընթացը: Ես ուզում եմ հասկանալ, թե որն է եղել խնդիրը: Եթե մենք պլանավորում ենք հրաժարվել խորհրդարանական համակարգից, ես կհասկանամ, եթե մենք պլանավորում ենք անցում կատարել նախագահական , կիսանախագահական համակարգին, բայց այս պահին նման խնդիր դրված չէ»,-ասել է Դավիթ Հարությունյանը:

Նա անդրադարձել է նաեւ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության հարցերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ