25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակը կազատվի ծառայությունից

Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացին կազատվի ծառայությունից: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հիմնական նշելով, որ օրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:

«Մեկ այլ որոշմամբ՝ առաջարկում ենք օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ. սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ»,- ավելացրեց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ