25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ր տարբերակը կընտրի Ռո­բերտ Քոչարյանը. Ժամանակ

Հատուկ քննչակաՆ ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Մարտի 1-ի գործով քննչական խումբը մե­ղադրանք է առաջադրել պաշտպա­նության նախկին Նախարար Միքայել Հարությունյանին՝ սահմանադրական կարգը տապալելու, ապօրինի ռազ­մական դրություն հաստատելու, բա­նակը ներքին գործընթացների մեջ ներգրավելու համար:

Այս տեղեկությունը առանց վարանելու հնարավոր է որակել սենսացիոն՝ մի շարք պատճառներով: Առանցքայինն այստեղ, անշուշտ, ոչ թե Միքայել Հարությունյանն է ինքնին, այլ այն, որ նրան ներկայացվող մեղադրանքը ուղիղ ճանապարհ է դեպի Ռոբերտ Քոչարյան: Մի­քայել Հարությունյանն այն ժամանակ պաշտպանության նախարարն էր, եւ նա, ըստ Էության, ենթակա էր Գերագույն գլխավոր հրամանատարին: Իսկ Գերա­գույն գլխավոր հրամանատարը Ռոբերտ Քոչարյանն էր:

Այդպիսով, ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Միքայել Հարությունյանը կա’մ չի ընդունում մեղադրանքը, թեեւ կարծես թե հատուկ քննչական ծառայության տրամադրության տակ են փաստեր, փետրվարի 23-ի հայտնի հրամանը, որ դեռեւս 2008 թվականին հրապարակել էր ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը, եւ ըստ այդմ՝ Միքայել Հարությունյանին, ըստ էության, կմնա կա’մ ընդունել այդ ամենը եւ հայտարարել, որ դա եղել է բացառապես իր նախաձեռնու­թյունը, կա’մ հայտարարել, որ ինքն ըն­դամենը կատարել է Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը, այսինքն՝ Ռո­բերտ Քոչարյանի հրամանը:

՛Ո՞ր տարբե­րակը կընտրի Միքայել Հարությունյանը: Սակայն հարցն ունի նաեւ այլ տեսան­կյուն: Իսկ ո՞ր տարբերակը կընտրի Ռո­բերտ Քոչարյանը: Նա կընտրի Միքայել Հարությունյանին մենակ թողնելո՞ւ տար­բերակը, սպասելու, թե ինչ կասի Հարությունյանը, որը ներկայումս բավականին տարեց պաշտոնաթող զինվորական է, թե՞ Ռոբերտ Քոչարյանը պատասխա­նատվությունը չի թողնի Միքայել Հարությունյանի վրա եւ չի սպասի, թե ինչ կասի կամ կանի նա, այլ հենց ինքը կհայտա­րարի, որ Միքայել Հարությունյանը ըն­դամենը կատարել է իր հրամանները, եւ ըստ այդմ՝ նրան վերագրվող մեղադրան­քի գլխավոր հասցեատերն ինքն է: Իհարկե, դա չափազանց դժվար քայլ է, բավականին պատասխանատու եւ իս­կական տղամարդկություն պահանջող քայլ: Կանի՞ այդպիսի քայլ Քոչարյանը:

Այսպես թե այնպես՝ ակնառու է, որ հատուկ քննչական ծառայության տարա­ծած հաղորդագրությունը պայթյուն է Մարտի 1-ի գործով, որը բացում է տասը տարի խցանված ընթացքը, եւ պաշտ­պանության նախկին նախարարին ներ­կայացվող մեղադրանքը, ըստ էության, անխուսափեւիորեն տանում է ոչ միայն դեպի Ռոբերտ Քոչարյան, այլնաեւ դեպի ընտրված նախագահ Սերժ Սարգսյան, դեպի ԱԺ ղեկավարություն եւ պատգա­մավորներ, որոնք Մարտի 1-ին արտա­կարգ դրության հարց են քվեարկել: Մի­քայել Հարությունյանի դեմ մեղադրանքը ուղղակի անխուսափելի է դարձնում այդ բոլոր սուբյեկտների հարցաքննությունը՝ առնվազն:

Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն, որ այդ շրջանակում ներառվում է, այսինքն՝ չի կարող չներառվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետը՝ Սեյրան Օհանյանը, որը եւս Մարտի 1-ին հաջորդած իրավիճակում ունեցել է դե­րակատարում եւ առնվազն պետք է պա­տասխանի հարցերի:

Այդպիսով, տասը տարի անց Մարտի 1-ի գործը հայտնվում է լիովին նոր իրավի­ճակում՝ դոմինոյի Էֆեկտով, Երբ բավական է ձեռք տալ մեկին, եւ քանդվելու է ամբողջ շարքը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ