20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես փաստաթղթեր ունեմ, որոնց հրապարակումը ավերվածություն կառաջացնի

Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո՝ մոտավորապես մեկ ժամ անց, թանգարան-ինստիտուտ եկավ Հայկ Դեմոյանը, մտավ տնօրենի աշխատասենյակ և նշեց, որ ինքը թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է և եկել է՝ իր աշխատասենյակից իրերը վերցնելու:

«ԿԳ նախարարն ապատեղեկատվություն է տարածում, քանի որ գիտխորհուրդը դեռ գործում է, մինչև կկազմվի հաջորդ գիտխորհուրդը։ Քանի որ նոր ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել, նա պետք է տեղափոխվի այս աշխատասենյակ։ Իսկ մինչ այդ ԺՊ-ն բացակայում էր, և ես սա, որպես աշխատասենյակ, եմ օգտագործել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հայտարարությանը, թե կարծում է, որ  Դեմոյանը զղջացել է իր հնչեցրած մեղադրանքների համար, և դրանք զգայական են եղել, Հայկ Դեմոյանն ասաց. «Մեկ ամսվա ընթացքում քաղաքացի Հայկ Դեմոյանը դեռ Բոստոնից գործուղման մեջ գտնվելու ընթացքում փորձում է կապվել նախարարի տեղակալի հետ, որպեսզի այդ 5 րոպեանոց հանդիպումը կայանա, որպեսզի ես ճշտեմ իմ կարգավիճակը, չէ՞ որ ես գործուղմամբ եմ մեկնել, հրամանը կա։

Այստեղ երկու իրավական լուրջ խնդիր կա այստեղ՝ մեկը մրցույթը չի կայացել, դա անօրինական է, որովհետև չի ծանուցվել, թե ինչու չի կայացել, իմ իրավունքները խախտվել են, երկրորդ՝ ակադեմիայի կողմից ես որպես գործուղման մեջ գտնող անձ եմ եղել։ Հիմա գործուղման մեջ եմ եղել, կարգավիճակ է փոխվել, իմ կարգավիճակը ո՞րն է, եղբայրնե՛ր, մի հատ ասեք, էլի։  Իմ նամակը էմոցիոնալ էր, բայց իմ էմոցիոնալ պոռթկումը վերոնշյալի հիման վրա էր։ Դա միայն իմ էմոցիոնալ արձագանքն էր այն քամահրանքի, արհամարհական վերաբերմունքի, որին ես արժանացա։ Նախարարն իր բերանով ասաց չէ՞, որ Դեմոյանն ո՞վ է, որ ես ժամանակ տրամադրեմ»,-ասաց նա։

Դեմոյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հանուն Ծիծեռնակաբերդի դիմել դատարան, որովհետև մեծ խնդիրներ են առաջանալու․ «Ինձ համար թանգարանի կարգավիճակն ավելի կարևոր է, քան իմ անձնական հարցերը։ Ես շատ լավ գիտեմ, որ իրավական առումով ես իրավունք ունեմ իմ իրավունքները վերականգնել, դա չեն հասկանում ԿԳՆ-ում։

Հայկ Դեմոյանը ևս հաստատեց, որ անձնապես ծանոթ չէ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

«Ես լուրջ ենթադրություններ ունեմ, այս պահին ձեռնպահ կմնամ հնչեցնելուց, և ես հետագա զարգացումների հիման վրա պետք է հրապարակեմ շատ լուրջ փաստեր և փաստաթղթեր, որից հետո հանրությունը կիրազեկվի իրական պատճառների մասին»,-ասաց նա և նշեց, որ ենթադրաբար  դրանք վերաբերում են իր անձի թանգարանից ամեն կերպ մեկուսացնելու ձգտումներին:

Ինչ վերաբերում  է իր գրառման մեջ  ակնարկած՝ նախարարի և փոխնախարարի  հովանավորյալին, ապա նա բացահայտեց, որ այդ հովանավորյալը Սուրեն Մանուկյանն է, ում հետ նրանք ունեցել են ֆեյսբուքյան գրառում, և նշեց, որ վիդեոձայնագրություններ, տեսաձայնագրություններ ունի: Նա նշեց, որ արդեն հինգ անձի միջոցով մինչ իր գրառումը փորձեր է կատարել խուսափել բախումներից և հակամարտություններից:

Նա համաձայնեց, որ կամուրջները այրված չեն, պատրաստ է հանդիպել: «Երկու տարբերակ ունենք՝ կամ գնում ենք խորը հակամարտության, և բացահայտումները լուրջ ճգնաժամ են ստեղծելու, որովհետև այն փաստերը, որ ես կհրապարակեմ, ուղղակի ավերվածություններ կլինեն այս տարածքում զուտ բարոյական դաշտում, բայց դա իմ ցանկությունը չէ, ես չեմ ուզում խանգարել թանգարանի բնականոն գործընթացին, չեմ ուզում վարկաբեկել Ծիծեռնակաբերդը, բայց միաժամանակ չեմ կարող հանդուրժել, երբ արհամարհում և մեկուսացնում են ինձ»,-ասաց նա: Երկրորդ տարբերակը չնշվեց:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ