19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ կտա պատերազմի հրամանը. Իրանի գաղտնի դերը. Իրատես

Հայաստանի ղեկավարության կտրուկ փոփոխությունը հան­գեցրեց տարածաշրջանում լարվածության աննախընթաց ծա­վալման և եթե ոչ պատերազմի, ապա առնվազն այնպիսի ռազմական գոր­ծողությունների վերսկսման վտանգի կտրուկ ավելացման, որպիսիք եղան 2016 թ. ապրիլյան 2-4 օրերին: Բանը հասել է այնտեղ, որ քաղգործիչներից և փորձագետներից քչերն են, որ հիմա չեն զբաղվում մարտական գործողու­թյունների «կանխագուշակմամբ», միայն այն տարբերությամբ, թե երբ են այդ գուշակներն սպասում վերսկսու­մը: Ոմանք նշում Են Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտը, մյուսները պատերազմի հա­վանականությունը կապում են Թուրքիայում ընտրությունների ավարտի հետ: Ընդ որում, ինչպես խոստովանել է նախագահ Ալիևը, 2016-ի ապրիլի պատերազմն արտաքնապես կարծես իսկապես կապ չուներ իրականության հետ և«մեկնարկեց բացառապես նրա հրամանով», ինչին կասկածում էին շատերը նաև 2016-ին, որովհետև բո­լորին է հայտնի, որ առանց «դրսից» ազդանշան ստանալու Ադրբեջւսնը նույնիսկ 90-ականներին ռազմական գործողություններ չի սկսել: Իսկ 2016- ին, ինչը դժվար չէ ստուգել,  ադրբեջա­նական հարձակումներից մեկ-երկու օր առաջ, մոտավորապես նույն օրե­րին, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այցով գտն­վում էին ԱՍՆ-ում և հանդիպում էին ամերիկացի բարձրաստիճան պաշտո­նյաների, ընդհուպ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Վերհիշենք 2016-ի իրադարձու­թյունները, որոնք ապրիլին ողբերգու­թյան հանգեցրին Արցախի ճակատնե­րում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ