23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իրավիճակը վերահսկելի է». ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Նախիջևանում տիրող իրավիճակի մասին

«Շնորհավորում եմ բոլորիս զորակոչի սկսման կապակցությամբ, պատրաստվել ենք բավականին երկար, շատ աշխատանքներ ենք տարել ու հույս ունենք, որ զորակոչը կանցնի առանց խոչընդոտների»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Նախիջևանում հայկական կողմի արձակած կրակի արդյունքում այրվում ադրբեջանական դիրքը:

«Գտնում եմ՝ ավելորդ մեկնաբանություններ պետք չեն, մամլո խոսնակն ասել է՝ իրավիճակը վերահսկելի է, նորմալ աշխատանք են տանում, անհանգստանալու ոչինչ չկա»,- ասաց Ա. Դավթյանը՝ խոսելով հրապարակված տեսանյութի մասին։

Նրա խոսքով՝ Զինված ուժերը պատրաստ են ապահովելու զինծառայողներին ամեն ինչով.

«Եթե կլինեն դեպքեր, որ այս կամ այն զորամասում զինծառայողներին ինչ-որ բանով չեն ապահովում, մենք պատրաստ ենք արձագանքելու, որոշումներ կայացնելու, լուծումներ տալու տվյալ հարցերին։ Վերջին շրջանում ունեցել ենք մի քանի ահազանգեր այդ ուղղությամբ։ 5 ահազանգից միայն մեկն է հաստատվել, որ ինչ-որ խախտումներ կան, ու մենք շատ օպերատիվ ձևով արձագանքեցինք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ