25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կմասնակցենք ոչ միայն խորհրդարանական, այլև՝ ՏԻՄ ընտրություններին. Ա. Ղուկասյան /տեսանյութ/

Անդրիաս Ղուկասյանը «Հենարան» մամուլի ակումբում լրգարողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք պատրաստվում  են մասնակցել ոչ միայն խորհրդարանական այլ նաև  ՏԻՄ ընտրություններին:

«Մեր կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-ազատականն, որը համարում է, որ երկրի կառավարման հարցում անհրաժեշտ է անշեղորեն հետևել ազատ ձեռներեցության և բարեխիղճ մրցակցության սկզբունքներին:  Մենք գտնում ենք, որ պետությունը պետք է ներդրումային ծրագրերով իր դերակատարությունն ունենա տնտեսության մեջ»,-նշեց Ղուկասյանը:

Ինչո՞ւ հենց «Հայ կառուցողական կուսակցություն» հարցին անդրադառնալով, նա ասաց, որ հայ  հեղափոխական ժամանակաշրջանն ավարտվել է ու հայ կառուցողական դարաշրջանն է մեկնարկում,  և հենց դրանով էլ պայմանավարոված է կուսակցության անվանումը:

«Մեր շահառուները բոլոր այն տնտեսական միավորումներն են, որոնք պետք է շահագրգռված լինեն Հայաստանում տնտեսական ծրագրերի ընդլայնմամբ»,-շեշտեց Ղուկասյանը  և հավելեց, որ իրենց ընտրողները լինելու են մարդիկ, ովքեր այդ ծրագրերի հետ կապված սպասելիքենր են ունենալու:

Ղուկասյանի խոսքով՝ իրենք հանրության հետ ավելի պարզ կապեր են հաստատելու և մարդկանց հետ խոսելու են իրենց բնակավայրի զարգացման տեսլականի շուրջ. «Մենք շեշտը դնում ենք Հայաստանի հավասարաչափ զարգացման վրա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ  հունիսի 30-ին Հայաստանի քաղաքական դաշտում ծնվել է նոր՝ «Հայ կառուցողական» կուսակցությունը: Նորաստեղծ կուսակցության նախագահը Անդրիաս Ղուկասյանն է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ