28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Էջմիածնեցիների «անթասիբ» վերաբերմունքը

arm149510750636

Զարմացած եմ էջմիածնեցիների կողմից ցույցի նկատմամբ «անթասիբ» վերաբերմունքի վրա: Ունենալ ծնունդով սեփական քաղաքի Վեհափառ և այդպես վարվել: Վերջին Հայրապետը, որ ծնունդով Վաղարշապատից է եղել, Հայրապետական գահին է բարձրացել 17-րդ դարում: Մեկ այլ քաղաք և քաղաքացիներ ամեն ջանք ու եռանդ կդնեին, որպեսզի պահպանվեր իրենց քաղաքի փառքն ու պատիվը, օր ու գիշեր կաղոթեին իրենց Հայրապետի համար: Սակայն այդքան էլ զարմանալու չէ, եթե հաշվի առնենք, որ կիրակի օրերը Էջմիածնի եկեղեցիներում պատարագի ժամանակ մեծ մասամբ երևանցիներն ու օտարերկրացիներն են: Ցավալի է, շատ ցավալի չգնահատել ունեցածը, ինչ-ինչ, գոնե թասիբ պետք է ունենայիք, ոչ թե զոհ գնայիք փողոցային բամբասանքների: Քաղաքի պատիվը նախ և առաջ իր քաղաքացիների հաջողության մեջ է:
P.S. խորհելու համար, ոչ թե վիրավորվելու:

Ալմաստ-Ալլա Մուրադյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ