16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեծ սարը մեծ ստվեր է ունենում ․․․

Հունիսի 30-ին ՀՀ երրորդ նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի տարեդարձն է: Սոցցանցերում այս առնչությամբ բազմաթիվ շնորհավորանքներ են հնչել: Դրանցից ոմանք ներկայացնում ենք ստորեւ.

Աստված է էդպես կամեցել․
-Ծնվել ենք նույն օրը․․․
-Երբեք իրեն չեմ շնորհավորել․․․
-Թաքուն, մտքումս հաշվել, ծիծաղել, ու ասել եմ․
-Նու տի դայոշ․․))
-Երկուսս էլ, փաստորեն, խեցգետին ենք․․․
-Իսկ խեցգետիններն ամենզգայունն են ու նաեւ ․․․ ամենահանելուկայինը․․․
-Ու բաղդատել եմ մեր հանելուկները․․․
-Ու հիմա,
-Երբ աքլորը երեք անգամ դեռ չկանչած՝․
-Հեռացել են երեկվա բոլոր պետրոսները
-Ես․ պարոն Սարգսյան․
-Շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը․․․
Ասում․
-Մեծ սարը մեծ ստվեր է ունենում․․․
-Իսկ ստվերը երբեք չի ծածկում սարը․․․

Լրագրող Կարմեն Դավթյանն է շնորհավորել Սերժ Սարգսյանի տարեդարձը:

Հանրապետության երրորդ Նախագահի ծննդյան օրը նախկինում չեմ շնորհավորել: Այդ օրերին շնորհավորողներն էին շատ և հիմա նրանցից շատերը լքել են նրան, չկան և չեն էլ շնորհավորի, շատերն էլ կվախենան…Նմաններին և հասկանում եմ, և չեմ հասկանում…Նրանցից շատերին այն ժամանակ էլ չեմ հարգել և ընդունել, հիմա առավել ևս…Կարևորը, որ նրանք պատռեցին իրենց հերթական դիմակը…Եվ շրջապատը` իրական, զուլալվեց, հալալվեց, մաքրվեց…Շուտ էր պետք ազատվել նմաններից…
Նախկինում չեմ շնորհավորել, իսկ այսօր պարտավոր եմ շնորհավորել և շնորհավորում եմ, գնահատում Ձեր մեծ ավանդն արցախյան ազատամարտի և Հայրենիքի կայացման գործում….ՇՆՈՐՀԱՎՈՐ…Երկար տարիների երջանիկ կյանք…

Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի շնորհավորանքը: 

Շնորհավոր ծնունդդ ՀՀ անվտանգության երաշխավոր։

Հարութ Հարությունյան

Այսօր՝ հունիսի 30-ին, լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի 64-րդ տարեդարձը։ Հանգամանքների բերումով ծննդյան հերթական տոնը Սերժ Սարգսյանը դիմավորում է նոր իրողությունների պայմաններում, որտեղ ինքը գտնվում է առավել քան հարազատ կենսամիջավայրում՝ ստվերում՝ հեռու լայն զանգվածներից ու զերծ սեփական քաղաքական օրակարգի առաջմղան համար անհրաժեշտ հաղորդակցային պայքարից։

Հուսանք՝ նախագահ Սարգսյանի փորձն ու հմտությունները դեռ կծառայեն Հայաստանին, հատկապես՝ երիտասարդ սերնդի պատրաստման վերաբերյալ տված խոստման համաշարում։

 Էդգար Էլբակյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ