24 Մարտի, Կիրակի, 2019

Արտակարգ դեպք Երևանում. կա զոհ

default (1)

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 13:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցի դաշնամուրի գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել են Շիրակի փողոցի թիվ 2 շենքի 44-րդ բնակարանի (3-րդ հարկ) բաց պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 3 քմ):

Փրկարարները պատշգամբի տակ հայտնաբերել են Ա. Կ.-ի (1946 թ.) դին:

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը Ա. Կ.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ