29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Սարգսյանն ամենաքիչը մեծամասշտաբ հայկական սուպերլոբբիստ է

Արմեն-Սարգսյան

 Պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նախագահ Արմեն Սարգսյանին անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես երկրի ֆորմալ նախագահի. դա նկատելի պարզեցված կլիներ։ Նա ամենաքիչը մեծամասշտաբ հայկական սուպերլոբբիստ է, որի հնարավորությունները մենք պարտավոր ենք օգտագործել ազգի ու պետության շահերի համար։ Այդպիսի անձնավորությունները մեր կողմից պետք է դիտարկվեն որպես միջազգային հայկական պետական լոբբինգի ձևավորման նոր կառուցակարգի գործիք։

Որպես ամերիկագետ և հայ՝ ես չափազանց հպարտ եմ և ուրախ նրանով, որ այդ մարդը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպմամբ անչափ կարևոր քայլ կատարեց. նոր լիցք հաղորդեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններին։ Հավատացեք ինձ, այսօր աշխարհում այնքան շատ անձնավորություններ չկան, ում հեգեմոն դիրք ունեցող գերտերության պետքարտուղարը պատրաստ է ընդունել աշխատանքային կամ մասնավոր կարգով։ Պետք է գնահատել կապի նման խողովակները։

Ոչ մեծ և ատլանտյան աշխարհից հեռու գտնվող, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրի համար դա հատկապես կարևոր ու նշանակալից է։ Մնում է մի փոքր բան՝ Վաշինգտոնում պետական ազդեցության անհրաժեշտ ինստիտուտներ բացել, գործարկել պահպանողական Ամերիկայի հետ աշխատելու համակակարգային գործընթաց ու նպատակաուղղված ընթանալ դեպի մինիմում նպատակը, այն է՝ ԱՄՆ հետ հարաբերություններին վերադարձնել դրանց հատուկ կարգավիճակը հանուն Հայաստանի ազգային շահերի։

Պետք է մի կողմ թողնել ներքին տարաձայնությունները, քանի որ մենք չենք կարող մեզ թույլ տալ միմյանց հնարավորությունները մանր ընդհարումների պատճառով սպանելու շքեղությունը»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ