28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրթության որակը ՀՀ-ում անկում է ապրում

krtutyun

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել է ՀՀ կրթական համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն: Ըստ «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի պետական ֆինանսավորմանն առնչվող խնդիրները» զեկույցի, վերջին տարիներին կրթության որակը Հայաստանի Հանրապետությունում անկում է ապրում, համախառն ընդգրկվածության ցուցանիշը տարրական դպրոցում 91.2, հիմնական դպրոցում՝ 90.7, իսկ ավագ դպրոցներում՝ 65,1 տոկոս է (12-ամյա կրթության պայմաններում): Փաստվում է, որ կրթության ոլորտ ուղղվող պետական հատկացումների բացարձակ մեծությունը վերջին տարիներին մնում է մոտավորապես նույն մակարդակի վրա, իսկ պետական բյուջեում դրանց տեսակարար կշիռը նվազում է: «Չնայած Խորհրդային Միության փլուզումից հետո արձանագրված անբարենպաստ զարգացումներին՝ Հայաստանի Հանրապետությունը դեռևս շարունակում է լավ արդյունքներ ցուցադրել կրթության առանձին ոլորտներում: Սակայն կրթության պետական ֆինանսավորման ծավալների շարունակական նվազեցումը և դրա արդյունքում կրթության ցուցանիշների հնարավոր անկումը կարող է երկիրը կանգնեցնել նոր մարտահրավերների առաջ»,- նշված է փաստաթղթում: Նաեւ արձանագրված է, որ կրթության որակը կարող է իջնել այնպիսի ցածր մակարդակի, որտեղից ներկա մակարդակին հասնելը ավելի խոշոր ֆինանսական միջոցներ կպահանջի: Հանրակրթության բնագավառում Հայաստանի կողմից առերեսվող բարդագույն խնդիրներից մեկը աշակերտների փոքր թվաքանակ ունեցող դպրոցների առկայությունն է մի շարք համայնքներում: Ըստ զեկույցի, ՀՀ ԿԳՆ պաշտոնյաները երբեմն նշում են, որ աշակերտների փոքր թվաքանակ ունեցող դպրոցների գոյությունը պայմանավորված է նաև առանձին համայնքներում գոյություն ունեցող սոցիալական հարցերի լուծման անհրաժեշտությամբ. «Մեր կարծիքով առանձին համայնքներում առկա սոցիալական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է օգտագործել սոցիալական քաղաքականության գործիքներ: Դպրոցները պետք է ծառայեն միայն կրթական խնդիրների լուծմանը»: Ինչ վերաբերում է 12-ամյա պարտադիր կրթությանը, փաստաթղթում նշվում է, որ չնայած այն պարտադիր է, սակայն ավագ դպրոցներ, նախնական և միջին մասնագիտական կրթության հաստատություններ կան ոչ բոլոր բնակավայրերում: Ընդ որում, ՀՀ ԿԳՆ ինտերնետային կայքում առկա տեղեկատվության համաձայն` ավագ դպրոցներ, նախնական և միջին մասնագիտական (ուսումնարաններ և քոլեջներ) ուսումնական հաստատություններ կան Հայաստանի 502 համայնքներից (1002 բնակավայր) 53-ում: Ըստ զեկույցի, ԿԳՆ-ն չի ներկայացրել իր տեսլականը, թե ինչպես են հանրապետության մնացած բնակավայրերի պատանիները և աղջիկները կատարելու 12-ամյա պարտադիր կրթության պահանջը: «12-ամյա կրթությամբ պայմանավորված կարող է անհրաժեշտություն առաջանալ կազմակերպել աշակերտների և ուսանողների տրանսպորտային տեղափոխում մի բնակավայրից մյուսը: Այլապես անցումը 12-ամյա կրթության կարող է ձախողվել»,-ասված է եզրակացության մեջ: ՀՀ կառավարությունը մեծածավալ աշխատանք է կատարել ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ: Նաեւ նշվում է, որ ֆինանսների եւ ԿԳ նախարարությունները կրթության ոլորտը ներկայացնող զգալի ծավալով 10 ֆինանսական և ոչ ֆինանսական տեղեկատվություն են ներկայացնում բյուջետային փաստաթղթերում, սակայն փաստերի վրա հիմնված քաղաքականության սկզբունքներն ամրապնդելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ գերատեսչությունները բյուջետային փաստաթղթերում ներկայացնեն ոչ միայն կրթության ֆինանսավորման փաստացի տվյալները, այլեւ փաստացի ծախսերի և ծախսումների վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում մեկ աշակերտի կամ ուսանողի հաշվով (ներառյալ՝ ներառական կրթության):

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ