20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շատ բան կախված կլինի նրանից, թե երբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով,  Հայաստանում իշխանափոխությունը չի ավարտվել եւ կավարտվի միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Ըստ նրա, շատ բան կախված կլինի նրանից, թե երբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

 «Եթե լինեն երկու ամսից հետո, մենք կունենանք մեկ ու կես կուսակցական համակարգ: Մեկ ուժ կհավաքի 70 տոկոս, եւ դա կլինի մաքուր ընտրություն,  ԲՀԿ-ն կհավաքի 20-25 տոկոս եւ վերջ»,-կարծիք է հայտնել քաղաքագետը՝ հավելելով, որ իրականում սա չէ հանրության երազանքը:

  «Չեմ կարծում, թե սա էր մեր երազանքը, որքան էլ որ ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանին: Մենք պետք է ունենանք բազմակուսակցական համակարգ»,-ասել է Ստեփան Գրիգորյանը:

 Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը պետք է ունենա , այսպես ասած,  2.5 կուսակցական համակարգ. «Դա այն է, երբ ունես երկու ուժեղ կուսակցություններ խորհրդարանում եւ 3-4 փոքր ուժեր, բայց դրան հասնելու համար պետք է օրենքով ոչ միայն արդար ընտրությունների մեխանիզմներն ամրագրել, այլեւ պետք է խրախուսել կուսակցությունների մուտքը խորհրդարան»:

 Ստեփան Գրիգորյանի խոսքով, 2.5 կուսակցական համակարգի դասական օրինակը Գերմանիան է:

 «Ի վերջո կարող ենք ասել, ինչ կա, թող մաքուր ընտրություններ լինեն, թեկուզ մեկ կուսակցություն հաղթի, բայց դա կբերի ապակայունացման, որովհետեւ մենք անցել ենք խորհրդարանական համակարգին, որը գործադիր իշխանությունն է ձեւավորում եւ  եթե դու հենվում ես մեկ կուսակցության վրա, նույնիսկ փայլուն աշխատող, դա ապակայունացնող է, որովհետեւ ԱԺ-ում պետք է ունենալ մի շարք ֆրակցիաներ»,-ընդգծում է Ստեփան Գրիգորյանը:

 Ըստ քաղաքագետի,  Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների պատճառներից մեկն էլ այն էր, որ խորհրդարանում մեծ հաշվով քաղաքական բազմազանություն չկար, որովհետեւ Հանրապետական կուսակցությունն էր իշխում խորհրդարանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ