23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընտրություններին կձեւավորվի չորրորդ բեւեռ

«Կարծում եմ հաջորդ պառլամենտում հաստատ կլինեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները, կլինեն ԲՀԿ-ի ներկայացուցիչները եւ ամենայն հավանականությամբ կլինի Հանրապետական կուսակցության ինչ–որ մաս՝ իր անունով կամ այլ անունով: Միանշանակ այս երեքը կլինեն, թե ինչ չորրորդ միավոր կձեւավորվի այս ընթացքում, դժվար է ասել, բայց դրա պահանջը կա»,-անդրադառնալով արտահերթ ընտրություններից առաջ հնարավոր քաղաքական կոնֆիգուրացիաներին կարծիք է հայտնել  քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

 Քաղաքագետն ասել է, որ ՀՀԿ-ն իր որոշակի ընտրողն ունի, իր ընտարազանգվածն ունի նաեւ Բարգավաճ Հայաստանն ու անշուշտ,  Նիկոլ Փաշինյանը, որին աջակցող հատվածն այս պահի դրությամբ, ըստ քաղաքագետի՝ ամենամեծն է, բայց Երվանդ Բոզոյանը հասարակության մեջ նաեւ տեսնում է մի հատվածի, որը աջակցում էր Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, բայց , ինչպես քաղաքագետն է ասում, ավելի լուրջ բարեփոխումների, ավելի ֆունդամենտալ փոփոխությունների  եւ ավելի լուրջ կադրային բանկի ակնկալիքով:

 Հենց այստեղ էլ Երվանդ Բոզոյանը տեսնում է չորրորդ բեւեռի ձեւավորման հնարավորությունը:   «Բնականաբար, այդ խավի պահանջը կձեւավորի նոր քաղաքական ուժ»,-կարծում է Երվանդ Բոզոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ