25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամեն ինչ կանենք, որ հենց ՃՈ-ն թելադրի խաղի կանոնները

Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց՝ Հաշվառման-քննական բաժինների վերաբերյալ լավ լուր ունի. «Երևան քաղաքում և մարզերում նախկինում չափազանց շատ էին խնդիրները։ ՃՈ պաշտոնյաների հետ ու տեղում այդ հարցը կարգավորել ենք, մի քանի օր գործընթացին հետևել ենք, հիմա էլ հանրային վերահսկողություն ենք իրականացնում։ Հերթերը, վարորդականի տեսական և գործնական քննությունները վարորդների համար պարզեցվել են։ Այսինքն՝ եթե տիրապետում են վարելու հմտություններին, առանց մտավախության կարող են գնալ և քննություն հանձնել»։

Նա Երևանի բնակչությանը տեղեկացնում է, որ ՀՔԲ-ների մասով վաղ առավոտյան այլևս հարկավոր չէ գնալ, հերթ կանգնել. «Նաև հարկավոր չէ մեքենան թողնել ՀՔԲ-ի ճանապարհին, որովհետև դա բոլորի աշխատանքին խոչընդոտում է։ Հերթը վերացվում է, ամեն ինչ արվում է, ուղղակի տեղի աշխարհագրական դիրքից ելնելով՝ մեծ թողունակություն չկա, դրա համար պայմանավորվել ենք, որ ցանկացած ժամի վարորդները գնան, կարողանան մինչև օրվա վերջ սպասարկվել ճանապարհին։ Արևելքից շատ են գալիս մեքենա արտահանելու, այս կարգավորումից հետո բերանները բաց է մնացել սպասարկումից և ազնիվ դիմավորել-ճանապարհելուց։ Աշխատատեղերի խնդիր կա, ՃՈ-ն պետք է այդ հարցը լուծի, որ թողունակությունն ավելի ավելանա»։

Տեսանկարահանման տուգանքների մասով էլ նա նշեց, որ նախկինում այդ տուգանքների որոշումների նախագծերը կազմում էին Security Dream ընկերության աշխատակիցները, ուղարկում էին ՃՈ՝ հաստատման, և փաստացի երթևեկության կարգ ու կանոնն այդ ընկերությունն էր թելադրում. «Քայլեր ենք ձեռնարկել, որ այդ նախագիծ կազմելու հասկացությունը վերանա։ Մեծ քանակությամբ ակտերը, որ գալիս են ՃՈ, համոզմունք ունենք, որ այնտեղ չեն էլ հասցնում հսկել դրանց որակը, վստահության հիման վրա շարունակում են տուգանել։ Ամեն ինչ կանենք, որ այդ աշխատանքը տանի ՃՈ-ն, և հենց նա թելադրի խաղի կանոնները»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ