19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս փրկություն գտնել

Հազար շնորհակալություն Աստծուն խաղաղ գիշերվա և լուսաբացի համար: Փառք Քեզ Տեր Հիսուս Քրիստոս, որ բացեցիր այս չքնաղ առավոտը, և տվեցիր հնարավորություն երեկվա կիսատ գործը այսօր ավարտին հասցնելու: Խնդրում ենք Քեզ, օրը սկսելու համար տուր մեզ բավարար իմաստություն, հնարավորինս չգայթակղելու և չգայթակղվելու, երևույթներին շիտակ գնահատական տալու և ամեն գործ սկսել ու ավարտել միայն Քո փառքի  ու Քո անվան համար, թող մեր ձեռքի գործերը Ավետարանի լուռ քարոզ լինեն:  Ամեն առավոտ երևում է Քո նախախնամ ձեռքի զորությունը, ինչի համար երախտապարտ ենք Քեզ:

Մենք անվերապահ հավատում և վստահում ենք Քեզ մեր հոգևոր կյանքը, որն այս օրերին կորցրել է իր խաղաղ ընթացքը: Քո ամենատես աչքի առջև է կատարվում ամեն ինչ: Քո արդար դատաստանին ենք սպասում  համբերատար, ինչպես Դու ես համբերատար սպասում, որ անարդարն ու բռնակալը շտկվեն ու դարձի գան: Մենք վստահ ենք, որ միայն Քեզ մոտ է բոլոր հարցերի ճշմարիտ հանգուցալուծումը: Մենք Քո ժողովուրդն ենք, Դու մեր Տեր Աստվածը, որին միշտ վայել է անսահման փառքն ու պատիվը: Թող Քո կամքը լինի մեր կյանքի բոլոր օրերում:

Երբ դու ապրում ես Հիսուս Քրիստոսի մեջ, այլևս քո բնակության վայրն ու հասցեն էական չեն: Բնակության վայրը կարող է լինել քաղաքի սրտից` մինչև ամենախուլ գյուղը: Փրկություն գտնել նշանակում է ապրել Հիսուս Քրիստոսի մեջ: Թող հյուսիսային պողոտայում ապրողը չպարծենա և խուլ գյուղում ապրողը թող չտխրի: Այլ թող ցնծա նա, որը ապրում է Հիսուս Քրիստոսի մեջ և Հիսուս Քրիստոսն է ապրում իր մեջ: Աստծո զավակը ամբողջական է դառնում իր փորձությունների շնորհիվ, միայն թե համբերող լինենք այդ փորձությանը: Փորձություններն էլ անտրամաբանական կլինեն, երբ նրանց հետևում մի բարի բան չլինի: Բարի և ողորմությամբ լի օր եմ մաղթում բոլերիս, Տիրոջ կամքով:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ