19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մշակույթի նախարարությունը կիսում է հասարակության մտահոգությունը

Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Երևանի մետրո­պոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մերձակայքում Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրման մասին, որում ասվում է, որ նախարարությունը կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում: 

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում:

Նախարարությունը գտնում է, որ Երևանի մետրո­պոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդի­սացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:
Միաժամանակ, կարևոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ և նրա արձանի կառուցման խնդիրը Երևան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը:

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատ­մական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաև Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝  հուշարձանների պահպանական գոտիների նախագծի դրույթները»:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն հունիսի 27-ին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ կոմիտեն դադարեցնում է Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ