19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարար կանգնեցնող կարմիր լույսի համար չկա անհնար ոչինչ նորհայաստանում…

Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության արդյունքում կարմիր լույսի տակ նախարարների ավտոմեքենաների կանգնելու դեպքերը վերլուծելու արդյունքում, Սեքսոլոգների Հայկական ասոցիացիան երաշխավորում է էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման հեղափոխական, թավշյա, ոչ բռնի մեթոդ. պացիենտներին այսուհետև կառաջարկվի դեղամիջոցների փոխարեն դիմել խաչմերուկների լուսացույցների օգնությանը …

…«նախարար կանգնեցնող կարմիր լույսի համար չկա անհնար ոչինչ նորհայաստանում…»,- մասնավորապես ասված է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ…

…Երևանի քաղաքապետարանը վարորդներին զգուշացնում է լուսացույցով կարգավորվող խաչմերուկներում այսուհետ հնարավոր խցանումների վտանգի մասին և հորդորում հանդուրժող լինել էրեկտիլ դիսֆունկցիան վերացնելու նպատակով խաչմերուկները խցանած մեր կիսահպարտ քաղաքացիների հանդեպ…

…ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակից վաղը տեղեկացրել են, որ մի շարք խոշոր ներդրողներ պատրաստակամություն են հայտնել խոշոր ներդրումներ կատարել կարգավորող լուսացույցների արտադրության ոլորտում. «Առաջին փոխվարչապետը ներդրողների հետ հաղորդակցվելու նպատակով կմեկնի Դուշանբե»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ…

…ՀՀ Վարչապետը կենդանի եթերում վաղը նշել է, թե նորհայաստանում անհնար ոչինչ չկա. «այժմ յուրաքանչյուր հայաստանցի տղամարդ հնարավորություն կունենա խելքի բերել իր կախարդական փայտիկը»,- վաղը հայտարարել է ամենափրկիչ ժողովրդական առաջնորդը…

…Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի կարմիր լույսի տակ պահանջվածից փոքր-ինչ երկար կանգնած հպարտ քաղաքացին հայտարարել է ֆեյսբուքյան գրառմամբ. «սիրում եմ ձեզ, ապա շրջում և կրկին սիրում եմ ձեզ…»

…ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարարը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարանի վաղամեռիկ տնօրենը հրապարակավ նշել են, թե սիրում են իրար և այսուհետ շարունակելու են իրար հրապարակայնորեն սիրելն ու ճանաչելը՝ աստվածաշնչյան ոգով. «անհրաժեշտության դեպքում մենք կարմիր լուսացույց կտեղադրենք մեր կողքին՝ մեր փոխադարձ սերն ու ճանաչումը հրապարակայնորեն հավուր պատշաճի ամբողջականացնելու նպատակով»,- ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ…

© կանգնած ցիրկ

Վահան Ասատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ