18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերջ՝ գումարով սանիտարական գրքույկների կնիքներ գնելուն

Խստացվելու են միջոցառումները, որպեսզի ոչ մի գործատու և/կամ աշխատող կանխիկ գումարով չգնի կապույտ սանիտարական գրքույկների մեջ դրվող կնիքները, այլ հակառակը՝ ժամանակին և պատշաճ ձևով անցնեն բոլոր պահանջվող հետազոտությունները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Որոշել ենք անդրադառնալ «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» 27.03.2003թ․ ՀՀ կառավարության թիվ 347-Ն որոշմանը։

Կառավարության որոշումը փոխելու նպատակը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն ապահովելն է՝ բժշկական զննություններն առավել նպատակային դարձնելով, հնարավորինս քիչ նյութական և ժամանակի ծախս պատճառելով հետազոտվողին և գործատուին, հստակեցնելով հետազոտությունների մեթոդաբանությունը:

 Խստացվելու են միջոցառումները, որպեսզի ոչ մի գործատու և/կամ աշխատող կանխիկ գումարով չգնի կապույտ սանիտարական գրքույկների մեջ դրվող կնիքները, այլ հակառակը՝ ժամանակին և պատշաճ ձևով անցնեն բոլոր պահանջվող հետազոտությունները։ Խոսքը հատկապես վերաբերում է հանրային սննդի օբյեկտների, կրթական և բժշկական հաստատությունների անձնակազմերին։

Խնդրում ենք թողնել ձեր կարծիքները e-draft.am կայքում»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ