23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նենց որ, պարոն նախարար, կամ սկսեք բլթցնել, կամ ճամպրուկներ հավաքեք

Հիշում եմ առողջապահության նախարարի նշանակման ժամանակ մոլեգնող սռաչը, իր՝ նախկինում արված հայտարարությունների կապակցությամբ, մասնավորապես «չմո երկրի» ձևակերպման համար: Մի թեթև ուսումնասիրեցի իր ով լինելն ու ինքս ինձ համար եզրակացրեցի, որ նա երկար չի ձգի այդ պաշտոնում, քանի որ էականորեն տարբերվում էր Փաշինյանի կաբինետի մնացած անդամներից առնվազն նրանով, որ շատ լավ տիրապետում էր իր ոլորտին ու, ի տարբերություն մնացած բոմժերին ու պորտաբույծներին, սա մասնավոր սեկտորում լուրջ հաջողությունների էր հասել:

Բուն նախարարը դա չէր հասկացել, դրա համար անիմաստ ցիրկ շինելու փոխարեն լծվել էր գործին: Վերոնշյալ պորտաբույծները, ինչքան էլ անպիտան լինեն բովանդակային առումով, բնազդաբար շատ ավելի լավ են ընկալում քաղաքական գործչի իրենց առաքելությունը: Իրենք ոչ թե գործ պիտի անեն, այլ գործ անելու պատրանք ստեղծեն՝ լայվեր, ստատուսներ, նկարներ, հարցազրույցներ: Ոչ թե ռեֆորմ պիտի անեն, այլ ռեֆորմի մասին անընդհատ խոսեն: Որտև անելու համար պիտի քաղաքական բառիգությունից զատ այլ որակներ էլ ունենաս: Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ բանիմաց մարդիկ, որպես անձնական վիրավորանք են ընդունում նույն հարթության վրա գտնվող մարտնչող տգետների զեղումները: Դիպլոմ ստանալու համար տաս տարի քիմիա ու ֆիզիկա սովորած մարդուն շատ դժվար է հանգիստ լսել գեղարվեստական «ինծիլիգենցիայի» մատից ծծած երջանկության մասին մտքի գոհարները: Օրինակ, բժիշկների մեծ մասը հոմեոպատիա բառը լսեիս մարդ են ծեծում, մինչդեռ ներկայիս կառավարությունում հոմեոպատիան առաջին փոխվարչապետի մակարդակով «կռիշ» ունի: Ըստ այդմ, եթե իրեն մինչև սեպտեմբեր չհեռացնեն, ես ահագին զարմացած կլինեմ:

Մինչդեռ առողջապահության ոլորտում բարեփոխումները ներկա պահին առաջին կարգի գերակայություն պիտի լիներ Հայաստանի համար: Ամբողջովին ապահովագրության հիմունքներին անցումը հույժ կարևոր է, որպեսզի հնարավոր լինի փրկել մահացող ոլորտը: Ընդ որում, նախարար Ալթունյանը գործի մեծ մասը արել էր, «սոֆթը» գրել էր, նոր նախարարին մնում է ընդամենը այդ «սոֆթը» «ինստոլ» անել: Իմ մոտավոր հաշվարկով այս բարեփոխման արդյունքում առողջապահությունում աշխատող մարդկանց թիվը մի 30-40%-ով կկրճատվի, սակայն էականորեն կբարելավվի ծառայությունների որակը և նույնիսկ հնարավոր կլինի ակնկալել ծառայությունների էքսպորտ: Բայց դե պիտի հասկանանք, որ բառիգների խոցված փառասիրությանը, երբ ավելանում են նաև բողոքող բուժքույրերը, բարեփոխման հույս առանձնապես պետք չի ունենալ:

Նենց որ, պարոն նախարար, կամ սկսեք ափռ ցփռ քաղաքական հայտարարություններ բլթցնել, կամ էլ ճամպրուկներ հավաքեք ու մյուս անգամ հեղափոխության մասին գոռացող ամեն մի բառիգին ուշադրություն մի դարձրեք:

Արթուր Դանիելյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ