19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա ամեն ինչ արվում է ցույց տալու համար, որ ՀՀԿ անդամ լինելը վատ բան է

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Հայաստանում գործող օրենքները համարեց անորակ:

«Հայաստանում գործող օրենքները հնարավորություն չեն տալիս ժողովրդի կամարտահայտությանը անմիջապես տալ լեգալ իրավական ձև: Դրա համար անհրաժեշտ է, որ  Հայաստանում անցկացվի ընտրություններ»,- կարծիք հայտնեց քաղաքագետը և հավելեց, որ հիմա մենք գտնվում ենք այն փուլում, երբ լեգիտիմությունը պետք է վերածվի լեգալության:

Քաղաքագետը դժվարացավ խոսել սպասվող արտահերթ ընտրությունների ժամկետների մասին, բայց ասաց, որ ենթադրաբար այն կլինի աշնանը կամ գարնանը: Ընտրությունների համար ամենաանհրաժեշտ պայմանները, ըստ նրա, նախկին համակարգի կազմաքանդումն ու նոր ընտրական ինստիտուտների ձևավորումն են:

Ենոքյանի խոսքով՝ կուսակցությունների ձևավորման հարցում մենք ունենք շատ մեծ խնդիր. «ՀՀ սահմանադրությունը պահանջում է, որ ՀՀ քաղաքական կառուցվածքը հիմնված լինի կուսակցությունների վրա: Մինչդեռ ակնհայտորեն տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորված չէ կուսակցությունների ինստիտուտը: Օրինակ՝ պարզվեց որ ամենամեծ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն ոչ թե քաղաքական, այլ կրիմինալ կուսակցություն է»: 

Ենոքյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն որպես կուսակցություն կկարողանա հանդես գալ ընտրություններին, միաժամանակ նշեց  նաև, որ ՀՀԿ-ն հանդես կգա նոր ռեսուրսներով: 

Henaran.am-ի հարցին արդյո՞ք աբսուրդի շարքից չէ որոշ շրջանակներում ծավալվող տեսակետը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ՀՀԿ-ն որպես թիմ հանդես գան, բանախոսը պատասխանեց.

« Քաղաքականության մեջ պետք չէ ոչինչ բացառել, բայց այդ դեպքում «ՔՊ»-ն ռեյտինգի  մեծ անկում կցուցաբերի, եթե միանա ՀՀԿ-ին: Հիմա ամեն ինչ արվում է ցույց տալու համար, որ ՀՀԿ անդամ լինելը շատ վատ բան է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ