19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին

Վարչապետի աշխատակազմի տեղակայաման վայրը սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը զեկուցելիս, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ կառավարությունը որոշել է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանել ՀՀ քաղաք Երևան Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ՝ Կառավարության տուն 1-ը:

Վարչապետ Փաշինյանը  պարզաբանելով զեկույցը ասաց. «Այս որոշումը մենք ընդունում ենք զուտ օրենքի տեխնիկական պահանջը կատարելու համար, բայց ես ուզում եմ արձանագրել, որ իսկապես տարօրինակ իրավիճակ ունենք, երբ վարչապետը երկու շենքում կարող է տեղակայված լինել: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ մենք ամենևին չենք մոռացել,  թե ինչն ենք քննադատել, որովեհետև հիմա որոշակի կարծիքներ են հնչում թե մենք կառավարությունում հայտնվելով՝ մոռանում ենք՝  ինչն ենք քննադատել: Ես կարծում եմ, որ հարցերին պետք է ոչ թե անձնավորոված այլ ինստիսիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել: Վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ում տեղակայվելու կարգից, այդ վայրը մենք կվերադարձնենք նախագահի աշխատակազմին»,-նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ արարողակարգային խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն.« Քանի որ վարչապետի և նախագահի լիազորությունների հետ կապված փոփոխություններ կան , և հիմա վարչապետն է պետության ղեկավարը արարաողակարգային որոշակի պարտականություններ կան, որոնք կապված են շենքային պայմանների հետ: Այս պահին որոշումը ուղղակի օրենքից բխող տեխնիկական որոշում է  »,-ավելացրեց վարչապետը:

Որոշումը, կառավարության անդամների կողմից, ընդունվեց միաձայն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ