28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես կոչ կանեմ Հայաստանի իշխանություններին խուսափել Սահակաշվիլիի սխալներից. ԱՄՆ նախկին դեսպան

ee2a6ca20253162674e25d53c08ad6c9

Հայաստանում ծավալված հակակոռուպցիոն պայքարին հետևում են փորձագիտական շրջանակները, որոնք գնահատում են նախկին ու ներկա հակակոռուպցիոն պայքարն ու դրանց առանձնահատկությունները։

«Հայերը դուրս էին եկել պայքարի՝ մեծ հաշվով բողոքելու ընդդեմ երկրում համատարած կոռուպցիայի ու անարդյունավետ տնտեսության»,- արձանագրում է ԱՄՆ-ի 25 կոնգրեսականների կողմից՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված նամակը: Հայաստանում համատարած կոռուպցիայի մասին նախկինում ևս բազմիցս ահազանգել են միջազգային կառույցները, ներառյալ Transparency International -ը:

«Երկար տարիներ մենք քննադատել ենք կառավարությանը: Նախկին իշխանությունները չունեին քաղաքական կամք՝ փոփոխություններ իրականացնելու համար»,- նշում է Transparency International-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:

Հայաստանում կոռուպցիայի կարևոր օղակներից է օլիգարխիկ տնտեսական համակարգի ու պետական հատվածի սերտաճումը, որը գործում էր շուրջ 35 տոկոս ստվերային տնտեսության պարագայում: Դրա մասին է վկայում Transparency International-ի զեկույցը: Վերլուծաբան Քեն Յալովիցը ևս առանձնացնում է սերտաճման խնդրի արդիականությունը:

«Հայաստանում փոխկապակցված էին օլիգարխիկ բիզնես շրջանակներն ու կառավարությունը: Սա կարևոր խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել»,- նշում է Վրաստանում և Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քեն Յալովիցը:

Փորձագետների կարծիքով նախկին իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարը կրում էր ձևական բնույթ: Դրա վառ օրինակն է կառավարության ձևավորած հակակոռուպցիոն հանձնաժողովը, որի գործունեությունը փորձագետները գնահատում են անարդյունավետ:

«Նախկին իշխանությունների վարած հակակոռուպցիոն ռազմավարությունը լուրջ բնույթ չէր կրում: Ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովը կրում էր ձևական բնույթ: Հակակոռուպցիոն մարմինը պետք է զերծ լինի շահերի բախումներից»,- ասում է հակակոռուպցիոն պայքարի փորձագետ Սթիվեն Գաուֆորփեն:

Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանություն կոռուպցիայի դեմ պայքարը հռչակեց իր առաջնահերթություն, իսկ վարչապետ Փաշինյանը բացառեց որևէ հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Հեղափոխության հաղթանակը դիտարկվում է որպես Հայաստանին ընձեռված հնարավորություն օրենքի գերակայության հաստատման ու կոռուպցիայի վերացման հարցում:

«Հեղափոխությունը Հայաստանում փայլուն հնարավորություն է: Այն անսպասելի էր, սակայն չափազանց ողջունելի, որն ընդգծում է քաղաքացիների կամքը ժողովրդավարության հաստատման գործում և կոռուպցիայի դեմ պայքարում»։

Վերջին շրջանում երկիրը ցնցեցին մի շարք կոռուպցիոն բացահայտումներ, ներառյալ գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին նախագահի անվտանգության ծառայության պետ Վաչագան Ղազարյանի և այլոց հետ կապված զարգացումներ: Հարուցվեցին չարաշահումների, յուրացումների ու անօրինական զենք պահելու հետ կապված բազմաթիվ քրեական գործեր: 

«Չափազանց գովելի են նոր իշխանությունների քայլերն ընդդեմ կոռումպացված գեներալների ու գործիչների, սակայն անհրաժեշտ է անել ավելին: Դա չպետք է դառնա որոշ գործիչների դեմ պայքար: Անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ արդարադատության, դատական համակարգերում, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտների տարանջատում»,- ընդգծում է դեսպան Յալովիցը:

Դեսպան Յալովիթցի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է պահպանել օրինականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Զուգահեռներ անցկացնելով Վրաստանի հետ՝ նա կոչ արեց Հայաստանի նոր իշխանություններին խուսափել Վրաստանում թույլ տված սխալներից:

«Սաակաշվիլիի իշխանությունը սկսեց հետապնդել օլիգարխներին և կոռումպացված գործիչներին, սակայն այդ գործողությունները չէին ուղեկցվում բաց, թափանցիկ իրավական գործընթացներով, այլ ընդամենը վերջիններից բռնագանձում էին գումարներ: Նրանք դատական համակարգը օգտագործում էին որպես ճնշման միջոց, որի արդյունքում շատ մարդիկ հայտնվեցին ճաղերի հետևում: Կարծում եմ՝ դա կոռուպցիայի մեկ այլ դրսևորում էր: Ես կոչ կանեմ Հայաստանի իշխանություններին խուսափել դրանից»,- նշում է նախկին դեսպանը:

Նա կոչ է անում կոռուպցիայի դեմ վարել թափանցիկ պայքար՝ հիմնվելով ազատ մամուլի ու օրենքի վրա: Կոռուպցիան արմատախիլ անելու հարցում նա կարևորում է նաև հանրային լուրջ աջակցությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ