23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Փչացնում ենք մեր կյանքը, փչացնում մենք մեզ

Ամեն մեկը պիտի հարցնի ինքն իրեն, ինքն իրեն հետ խոսակից պետք է լինի՝ ե՞մ արդյոք այն, ինչ որ Աստված ուզում է, որ լինեմ, ե՞մ արդյոք այն, ինչ որ իմ խիղճն է պահանջում, որ լինեմ, ե՞մ արդյոք այն, ինչ որ իմ ազգն է պահանջում, որ լինեմ:

Նայեցեք ձեր մեջ, և եթե չենք, ինչո՞ւ համար, ի՞նչն է արգելում մեզ և ի՞նչ պետք է անենք, որ լինենք այն, ինչ որ Աստված ստեղծել է մեզ լինելու համար: Մենք պետք ունենք մեր կյանքը ըմբռնելու ճիշտ եղանակով: Կյանքը ուտել–խմել չէ: Ափսո՜ս, հազա՜ր ափսոս այն մարդուն, որ ինք իրեն կըմբռնի միայն ուտելու, խմելու, հագնելու, սպառելու և հաճոյանալու մեջ: Այդ չէ մարդը, կենդանին էլ այդպես ապրում է: Մարդը հոգևոր, բարոյական, գեղարվեստական, մշակութային ապրումներ ունեցող էակ է, Աստուծո հոգին ունի իր մեջ: Մենք ենք, որ մարմնի հաճույքների մեջ խեղդում ենք այդ հոգին և մեր ամբողջ կյանքը ըմբռնում ենք հաճախ այդպիսի սխալ, մակերեսային ըմբռնումով և փչացնում ենք մեր կյանքը, փչացնում մենք մեզ:

Սիրելինե՛ր, եկեք նորոգվենք, եկեք փոխվենք, բարեկարգվենք, բյուրեղանանք, վերագտնենք մեր մեջ Աստծու ճառագայթը: Աստծու զավակներ ենք, նրա նմանությունը ունենք մեր մեջ:

Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց
Քարոզ Ֆրանսիա և Ավստրալիա կատարած հայրապետական այցելությունից հետո, հատված
(2 մարտի, 1997 թ.)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ