19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արեւմուտքում Հայաստանի հետ կապված հիասթափություններ չեն լինի. քաղաքագետ

«Ռուսաստանում մեծ վախեր եւ անհանգստություններ երբեք չեն եղել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի սիմվոլիկ մասնակցության առումով, որովհետեւ Հայաստանը կառույցի անդամ չէ, անդամակցության խնդիր չի դրել եւ ՆԱՏՕ-ի հետ չի համագործակցում ողջ ծավալով , որը կենթադրեր անդամակցության գործողությունների ծրագրի սպասում, ինչպես Վրաստանում է ակնկալվում: Սրանք կանոնավոր միջոցառումներ են, որոնց հրավիրվում է նաեւ ՀՀ ղեկավարությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում  անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին  Հայաստանի սպասվող մասնակցությանն ու  այս համատեքստում հայ-ռուսական հարաբերություններին, ասել է  Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հինադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Տեղեկությունը հաստատել է վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը եւ նշել, որ գագաթնաժողովի շրջանակներում լինելու են երկկողմ հանդիպումներ մի շարք պետությունների ղեկավարների հետ։

Քաղաքագետի խոսքով, եթե Հայաստանի գործունեությունը բաց է, թափանցիկ եւ որեւէ ինտրիգ չի պարունակում, բազմակողմ հարաբերությունների պահպանումը խնդիր չէ եւ մասնավորապես, Ռուսաստանի կողմից որեւէ  վերաբերմունք չի կարող առաջացնել:

Ինչ վերաբերվում է Արեւմուտքի սպասումներին, Սաֆարյանի խոսքով, այնտեղ առանձնապես մեծ ոգեւորություն չի կարող լինել, քանի որ Հայաստանը վերահստատել է նախկին արտաքին քաղաքական կուրսին հավատարիմ մնալու պատրաստակամությունը: «Արեւմուտքում մեծ հիասթափություն չեն ունենա, եթե հայտնաբերեն, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը ծանրության կենտրոնով կրկին գտնվում է Ռուսաստանի դաշտում,  այս առումով ուռճացված սպասումներ չկան եւ կարծում եմ, հիասթափություններ էլ չեն սպասվի, որովհետեւ նախորդ տարիներին եղել է Հայաստանի քաղաքական կուրսի ըմբռնում»,-նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ Արեւմուտքն էլ, մեծ հաշվով գրկաբաց չի սպասում Հայաստանին:

Արեւմուտքի կողմից, ըստ մեր զրուցակցի՝ որոշակի սպասումներ կլինեին հեղափոխությունից հետո, բայց  Հայաստանի նոր ղեկավարությունն իր այցելություններով եւ ուղերձներով հաստատում է, որ ռեվերսներ չեն լինի արտաքին քաղաքական կուրսում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ