26 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Արգելել են

22

Նիդերլանդների խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել հասարակական վայրերում մուսուլմանական հագուստի դեմքը ծածկող տարրեր կրելու արգելքին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ խոսքը հենց հագուստի այն տարրերի մասին է, որոնք ծածկում են դեմքը։ Միայն մազերը ծածկող գլխաշորը առաջվա պես թույլատրելի է։

Օրենքը խախտելու դեպքում 400 եվրոյի չափով տուգանք է նախատեսվում։

Սենատոր Մարջոլեն Ֆաբերը հայտարարել է, որ «այս օրը պատմական է, այն պետությունը իսլամականացումից ազատելու առաջին քայլն է»։

«Սա առաջին քայլն է, իսկ հաջորդը լինելու է Նիդերլանդների բոլոր մզկիթների փակումը»,– ասել է նա։

Նման օրենքներ գործում են արդեն եվրոպայի մի քանի այլ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, Բելգիայում, Դանիայում և Ավստրիայում։

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ