20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չխաբվեք՝ այսօր է փրկության օրը, ոչ թե վաղը

Բարի է նաև չորեքշաբթի օրը` բարիք գործողի համար, իսկ ով չար է խորհում, նրա համար նույնիսկ կիրակին բարի չէ: Սկսենք օրը այն տրամաբանությամբ,  որ այսօր է փրկության օրը, ոչ թե վաղը: Ջանանք հասցնել այսօր.
Մենք ի սեր Աստծո և Աստծո փառքի համար կարող ենք ներել և սիրել մեր անձնական թշնամուն, մեզ վիրավորողին: Սակայն իրավունք չունենք մեր անվան, փառքի, կամ շահի համար ներել ու սիրել Աստծու թշնամիներին:

Պետրոս առաքյալն այդ երանելի սերը ձեռք բերելու համար խորհուրդ է տալիս…
«Ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերություն, համբերությամբ՝ աստվածպաշտություն, աստվածպաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ սեր» (Բ Պետրոս 1:5-8):

Այնպես որ այդքան հեշտ չէ ձեռք բերել այսպիսի Սեր…
Ոչ թե` փոքրիկ ու հեշտ, այլ հենց այսպիսի Սեր…

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ